Երեքշաբթի, 21 Ապրիլի 2020 13:38
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում կմեկնարկի խելացի֊կանաչ համայնքների ստեղծման  նախագիծը

Հայաստանում կմեկնարկի խելացի֊կանաչ համայնքների ստեղծման  նախագիծը

Արմինֆո. Հայաստանում առաջիկա ամիսներին կմեկնարկի «Կառուցիր Հայաստան» նախագիծը:

 

Նախագծի նպատակն է մեր երկրում ստեղծել առաջին խելացի֊կանաչ համայնքները:

Համայնքներիի հայեցակարգը հիմնված է հայրենի երկրի բնապահպանական անաղարտության եւ երջանիկ ու նորարար քաղաքացու առողջ ապրելակերպի վրա:

Համայնքների գերխնդիրն է Հայաստանը դարձնել կայուն զարգացման միջազգային կենտրոններից մեկը, իսկ համայն հայությունը՝ հայաստանակենտրոն: Այս առիթով պատրաստվել է նախագծի գաղափարախոսությունը ներկայացնող հարթակ՝  «Մեր հնարավոր ապագան» white paper-ը:

 

Գրքի խմբագիրն ու գործընկերները հանրությանը ներկայացնում են Համայնքների ստեղծման ուղեգիծը: Ցավոք, covid-19 համավարակի ծավալմամբ պայմանավորված, հետաձգվել է վերջինիս տպագիր տարբերակի հրատարակումը եւ մյուս հրապարակային միջոցառումները, սակայն 2020 թվականի ապրիլի 20-ից առցանց հասանելի են, թե վերոնշյալ գիրքը, թե համապատասխան կայքէջն ու սոցիալական հարթակները․ www.ourpossiblefuture.com: