
Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տնտեսական վերլուծության բաժնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը Հայաստանի և Տաջիկստանի տնտեսությունների աճի տեմպերի էական նվազում է կանխատեսում՝ ավելի վաղ սպասվող ցուցանիշների համեմատ։ Այնուամենայնիվ, այս երկրներում անկումն ընթացիկ տարում բանկի մյուս անդամ երկրների մեծամասնության համեմատ ավելի զուսպ կլինի։
Նրա կարծիքով, դա նաեւ կապված է Հայաստանում եւ Տաջիկստանում աճի բարձր ներուժի հետ: Առանց հաշվի առնելու տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը, առանց այժմ առկա ցնցումների, այդ երկրների ՀՆԱ-ի 2020թ. աճի տեմպերը գնահատվել են մոտ 6-7%, ինչը զգալիորեն բարձր է տարածաշրջանի միջին արժեքից ։ 2021 թվականին Հայաստանն ու Տաջիկստանը կշարունակեն մնալ տնտեսության աճի առաջատարների շարքում ։
Նշենք, որ ինչպես ասվում է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքի գծով տնօրինության պատրաստած՝ <ԵԱԶԲ մակրովերլուծություն․թարմացված կանխատեսում> նյութում, կանխատեսվում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի տնտեսական ակտիվության վերականգնման սկիզբ 2020 թվականի երկրորդ կեսին եւ այդ գործընթացի շարունակություն հաջորդ երկու տարիներին:
ԵԱԶԲ-ն կարծում է, որ տարածաշրջանի տնտեսություններին աջակցություն կցուցաբերեն իշխանությունների լայնածավալ միջոցները հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության ոլորտում: Դրանց իրագործումը թույլ կտա հարթել COVID-19 համաճարակի տնտեսական եւ սոցիալական բացասական հետեւանքները եւ պայմաններ ստեղծել տնտեսական ակտիվության կարգավորման համար ՝ համաճարակաբանական իրավիճակի բարելավման հետ մեկտեղ:
ԵԱԶԲ - ի անդամ երկրների գործունեության պայմանները զգալիորեն փոխվել են 2020 թվականի մարտի վերջին - ապրիլի սկզբին: COVID-19 պանդեմիայի հետեւանքով խոշորագույն տնտեսություններ ունեցող պետություններում կարանտինի խստացումը հանգեցրել է համաշխարհային աճի հեռանկարների վերագնահատման՝ դեպի վատթարացում։ Հիվանդության տարածման զսպման աննախադեպ միջոցառումները, որոնք ձեռնարկվում են բանկի անդամ երկրների մեծամասնության իշխանությունների կողմից՝ արտաքին պահանջարկի եւ հումքային ապրանքների գների անկման հետ մեկտեղ, զգալի ազդեցություն են ունենում տարածաշրջանում տնտեսական ակտիվության վրա: Այդ կապակցությամբ ԵԱԶԲ-ն արդիականացրել է մակրոտնտեսական կանխատեսումները ՝ հաշվի առնելով նշված գործոնների ազդեցությունը։
ԵԱԶԲ-ի վերլուծաբաններն առանձնացնում են բանկի անդամ երկրների տնտեսությունների վրա COVID-19 պանդեմիայի ազդեցության երկու ալիք։ Առաջինը կապված է արտաքին տնտեսական կոնյունկտուրայի բարդացման հետ, ինչը դրսեւորվում է տարածաշրջանի պետությունների արտահանման նվազմամբ, հումքային ապրանքների արտահանումից ստացվող եկամուտների կրճատմամբ՝ դրանց գների անկման հետևանքով, ավելացված արժեքի գլոբալ շղթաների խախտմամբ, դրամական փոխանցումների ծավալների նվազմամբ, բիզնեսի տրամադրությունների վատթարացմամբ, ինչպես նաեւ ֆինանսական պայմանների խստացմամբ: ԵԱԶԲ - ի փորձագետների գնահատականներով ՝ արտաքին գործոնների ազդեցության հետևանքով բանկի անդամ երկրների ՀՆԱ-ի կորուստները 2020 թվականին կարող են կազմել շուրջ 2 տոկոս:
Երկրորդ ալիքը կապված է ներքին սահմանափակող միջոցների հետ, որոնք տարածաշրջանի մի շարք երկրներում ներդրվել են հիվանդության տարածումը զսպելու համար: Դրանց ազդեցությունն արտահայտվում է տնտեսության բազմաթիվ հատվածների արտադրական ցուցանիշների նվազմամբ, որոնք առաջին հերթին վերաբերում են ծառայությունների ոլորտին ։ ԵԱԶԲ - ի անդամ երկրների տարեկան ՀՆԱ-ի կորուստները ինքնամեկուսացման ամսվանից բանկի վերլուծաբանների կողմից գնահատվում են շուրջ 1,5-2 տոկոս:
Նշվում է, որ նշված գործոնների ազդեցության հետևանքով ԵԱԶԲ - ի անդամ երկրների համախառն ՀՆԱ-ն 2020 թվականին կկրճատվի 2,2 տոկոսով ՝ մեկ տարի առաջ 1,7 տոկոսով ավելացումից հետո: Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում եւ Հայաստանում սպասվում է թողարկման ծավալների անկում՝ համապատասխանաբար 2,3, 1,0, 3,3 եւ 1,7 տոկոսով, իսկ Ղրղզստանի Հանրապետությունում եւ Տաջիկստանում ՝ դրա աճի տեմպերի էական դանդաղում ՝ համապատասխանաբար մինչեւ 0,1 եւ 5,5 տոկոս:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ազգային արժույթների թուլացումը ճնշում կգործադրի ներմուծվող ապրանքների արժեքի վրա, ինչն առանցքային գործոն կհանդիսանա տարածաշրջանի երկրների մեծ մասում 2020 թվականին գնաճի արագացման համար: ԵԱԶԲ - ի փորձագետները նշում են, որ աշխարհում եւ բանկի մասնակից երկրներում տնտեսության զարգացման հեռանկարների անորոշությունը մնում է բարձր: Տարածաշրջանի պետությունների մակրոտնտեսական կանխատեսումը կախված է COVID-19 պանդեմիայի ընթացքից: Պահպանվում է համաշխարհային տնտեսության մեջ բացասական միտումների խորացման հավանականությունը, ինչը կարող է ԵԱԶԲ-ի անդամ երկրներից առանցքային արտահանվող ապրանքների գների անկման պատճառ դառնալ։ Տարածաշրջանի երկրներում համաճարակային իրավիճակը կանխորոշելը դժվար է, ինչը թույլ չի տալիս լիարժեք վստահությամբ խոսել կարանտինային միջոցների մոտալուտ վերացման մասին: Նշված ռիսկերի իրականացման դեպքում ՀՆԱ-ի աճի վերաբերյալ ԵԱԶԲ-ի կանխատեսումները կարող են վերանայվել: