Արմինֆո.Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 01.06.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում կայացել է Բանկի AMSWISB2CER2 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը, որի արդյունքում ամբողջապես տեղաբաշխվել է աճուրդի դրված 9700 մլն ՀՀ դրամի անվանական արժեքով պարտատոմսները: Հատկանշական է, որ պահանջարկը գերազանցել է առաջարկին շուրջ 14%-ով, իսկ պարտատոմսերի միջին կշռված գինը նվազ է եղել կտրման գնից: Աճուրդի մանրամասները ներկայացված են ստորև.
Տեղաբաշխման աճուրդի արդյունքները`
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերը նշված պարտատոմսերը թողարկվել է հետևյալ պայմաններով՝
Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչ օրս Արմսվիսբանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 11 թողարկում (7 թողարկում արտահայտված է ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով և 2-ը՝ եվրոյով), որի արդյունքում հավաքագրել է 41 մլն ԱՄՆ դոլարի, 8 մլրդ ՀՀ դրամի և 13 մլն եվրոյի չափով դրամական միջոցներ: Բանկի կողմից երեք թողարկում հաջողությամբ մարվել է:
Ներկայումս Բանկի պարտատոմսերի 8 թողարկում (4 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով և ընդհանուր ծավալը կազմում 31 մլն ԱՄՆ դոլար, 2-ը՝ ՀՀ դրամով՝ 8 մլրդ ՀՀ դրամ և 2-ը՝ եվրոյով՝ 13 մլն եվրո) գտնվում է շրջանառության մեջ և ցուցակված է Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկն օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: