Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020 17:10
Կարինա Մելիքյան

RAEX-Europe-ը պահպանել է Հայաստանի երկրի վարկանիշը "BB -" մակարդակում՝  կանխատեսման վերանայմամբ "Կայունի"՝ 2020թ. ակնկալելով Հայաստանի ՀՆԱ-ի 1,5% անկում

RAEX-Europe-ը պահպանել է Հայաստանի երկրի վարկանիշը "BB -" մակարդակում՝  կանխատեսման վերանայմամբ "Կայունի"՝ 2020թ. ակնկալելով Հայաստանի ՀՆԱ-ի 1,5% անկում

Արմինֆո. Եվրոպական RAEX-Europe վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի ինքնիշխան կառավարության (SGC) վարկանիշը ազգային արժույթով եւ արտարժույթով "BB-" մակարդակում  (կառավարության վարկունակության բավարար մակարդակ)' կանխատեսումը "Դրական" - ից փոխելով "Կայունի": Այդ մասին նշված է Հայաստանի վարկային վարկանիշների վերաբերյալ հաշվետվության մասին ԱրմԻնֆո-ին տրամադրված գործակալության  պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

"Հայաստանի վարկանիշի կանխատեսման փոփոխությունը դրականից կայուն արտացոլում է 2020 թվականի վերջին բյուջեի եւ պետական պարտքի դեֆիցիտի ավելացման, ինչպես նաեւ տնտեսության կանխատեսվող կրճատման վերաբերյալ մեր ակնկալիքները: Սակայն "BB -" մակարդակում ինքնիշխան երկրների վարկանիշի պահպանումը պայմանավորված է նրանով, որ պարտքի ավելացման մեծ մասը կապված է արտոնյալ պայմաններով դոնորական աջակցության հետ: Վարկանիշները դեռեւս պահպանվում են ֆիսկալ եւ մոոնետար քաղաքականության համարժեք որակով, ցածր գնաճով եւ բանկային համակարգի կայուն վիճակով: Այնուամենայնիվ, պետական պարտքի մակարդակը եւ նրա արժութային կառուցվածքը արտաքին ցնցումներին բարձր ենթակայության, ներմուծումից բարձր կախվածության եւ ընթացիկ հաշվի բացասական սալդոյի հետ մեկտեղ շարունակում են մնալ վարկանիշները զսպող գործոններ", - ճշտել Է RAEX-Europe-ի փոխտնօրեն Վլադիմիր Գորչակովը:

 

2019-ին զգալի աճից հետո սպասվում է ռեցեսիա։ 2019-ի իրական ՀՆԱ-ի 7,6% (վերջին տասնամյակում ամենաբարձրը) աճից հետո Հայաստանի տնտեսությունը ենթարկվել է COVID-19 ճգնաժամի ազդեցությանը:  Ի պատասխան վարակված անձանց աճող թվի՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել՝ ուղեւորության, ռեստորանների եւ ծառայությունների ոլորտի աշխատանքի սահմանափակումներով: Հաշվի առնելով տնտեսության համար զբոսաշրջության եւ մանրածախ առեւտրի ոլորտների բարձր նշանակությունը՝ արտակարգ դրությունը հանգեցրել է ՀՆԱ-ի աճի դանդաղեցմանը մինչեւ 3,8% տարեկան կտրվածքով 2020-ի 1-ի եռամսյակում, մինչդեռ այնպիսի ոլորտները, ինչպես  վերամշակող արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, զբոսաշրջությունը եւ զվարճանքի ոլորտներն արդեն իսկ կրճատվել են իրական արտահայտությամբ: Ավելին, 2020թ. մայիսին տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշը 12,8% - ով նվազել է։

 

2020 թվականի հուլիսին արտակարգ դրության երկարաձգման, հիմնական առեւտրային գործընկերների տնտեսություններում անկման եւ դրամական փոխանցումների կրճատման կապակցությամբ RAEX-Europe-ն ակնկալում է Հայաստանի տնտեսության կրճատում գրեթե 1,5 տոկոսով մինչեւ 2020 թվականի վերջը: Համավարակի երկրորդ ալիքի եւ համաշխարհային տնտեսության տուրբուլենտության շարունակման դեպքում գործակալության վերլուծաբանները կսրբագրեն այս գնահատումը: Այդուհանդերձ, սպասվում է, որ 2021 թվականի վերջին ՀՆԱ-ի դինամիկան դրական կլինի եւ կգտնվի 4,5-5% միջակայքում:

 

Ակնկալվում է, որ գործարար ակտիվության նվազման պատճառով գործազրկության մակարդակը, որը Հայաստանում առանց  այդ էլ բարձր մակարդակի վրա է, կաճի մինչև 19% (2019թ.18,9% - ի դիմաց), իսկ բնակչության մեկ շնչի հաշվով բարեկեցության մակարդակը հաջորդ տարի կլճանա։ Երկու գործոններն էլ սահմանափակում են RAEX-Europe-ի վարկանիշային գնահատականը։ Բացի այդ, չնայած համաշխարհային բանկի գնահատականներում պետական կառավարման որակի որոշ ցուցանիշների բարելավմանը եւ կոռուպցիայի ընկալման վարկանիշում դրական դինամիկային, Հայաստանի տնտեսության մրցունակությունը եւ ինստիտուցիոնալ զարգացումը մնում են զուսպ, ինչը բացասաբար է ազդում վարկանիշի մակարդակի վրա:

 

2020 թվականի վերջին սպասվում է պարտքի բեռի կտրուկ աճ։ 2019 թվականի վերջնական տվյալների համաձայն ՝ պետական եւ պետության կողմից երաշխավորված պարտքի մակարդակը հասել է ՀՆԱ-ի 53,6 տոկոսի, իսկ կենտրոնական կառավարության պարտքն իջել է 50 տոկոսից ցածր, ինչը համապատասխանում է իշխանությունների սկզբնական նպատակներին: Սակայն կառավարությունն արդեն լրացուցիչ ֆինանսավորում է խնդրել, գլխավորապես, ԱՄՀ-ից եւ այլ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաեւ տեղական ֆինանսական շուկաներում բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար: ԱՄՀ - ն հաստատել է 2020 թվականի ապրիլին Հայաստանին հատկացվելիք շուրջ 280 մլն դոլարի ֆինանսական օգնության ծրագիրը, այլ դոնորներից ննույնպես լրացուցիչ աջակցություն է սպասվում: Բացի այդ, 2020 թվականի մայիսի դրությամբ պետական պարտքի 77% - ը արտահայտված է արտարժույթով, ինչը պարտքը դարձնում է արժութային ցնցումների ենթակա:

 

Այդ գործոնների կապակցությամբ RAEX-Europe-ն մինչև 2020 թվականի վերջը ակնկալում է պարտքի կտրուկ ավելացում մինչև ՀՆԱ 64% և բյուջեի եկամուտների 275%, ինչը սահմանափակում է հաջորդ տարվա վարկանիշային գնահատումը: "Սակայն պարտքի դինամիկայի բացասական ազդեցությունը մասամբ մեղմվում է այն փաստով, որ նոր պարտավորությունների մեծ մասը կապված է միջազգային դոնորների կողմից ֆինանսական աջակցության հետ, ինչպիսիք են ԱՄՀ-ն եւ ԱԶԲ-ն։ Բացի այդ, պետական պարտքի ընթացիկ կառուցվածքը պաշտպանում է մեր վարկանիշային գնահատականը. 2020 թվականի մայիսի դրությամբ կարճաժամկետ պարտքը կազմում էր ընդհանուր պարտքի ընդամենը 4,8 տոկոսը, իսկ պարտավորությունների 16 տոկոսն ուներ լողացող տոկոսադրույք", - նշվում է RAEX-Europe-ի զեկույցում:

 

Բյուջեի դեֆիցիտի գծով սպասվում է զգալի աճ։ Հարկային բարեփոխումների շարունակումը հարկային կարգապահության ուժեղացման, եկամուտների աճի հետ մեկտեղ ՀՆԱ-ի դրական դինամիկայի եւ պլանային մակարդակից ցածր կապիտալ ծախսերի պահպանման ֆոնին հանգեցրել է դեֆիցիտի կրճատմանը՝ մինչեւ 2019 թվականի ՀՆԱ-ի 1 տոկոս: COVID-19 ճգնաժամի ֆոնին Հայաստանի կառավարությունը 2020 թվականի մայիսին հայտարարեց 300 մլն դոլար ընդհանուր գումարի (ՀՆԱ 2%) ֆինանսական աջակցության փաթեթի մասին, որը ներառում է քաղաքացիների որոշ կատեգորիաների սոցիալական ուղղակի փոխանցումներ, զբաղվածության պահպանման համար ՓՄՁ-ներին սուբսիդիաներ, առավել տուժած ձեռնարկությունների փոխառությունների սուբսիդավորում: Ավելին, իշխանությունները շարունակում են հայտարարել աջակցության լրացուցիչ  միջոցների մասին՝ տնտեսության ներկայիս իրավիճակի զարգացմանը համապատասխան։

 

Այդ միջոցները հարկային եւ արտահանման մուտքերի շարունակական կրճատման հետ մեկտեղ կհանգեցնեն դեֆիցիտի կտրուկ ավելացման, որը, ինչպես սպասվում է, 2020 թվականի վերջին կհասնի ՀՆԱ-ի 5 տոկոսի (2020թ.բյուջեում նախապես պլանավորված 2,3 տոկոսի համեմատությամբ): Սակայն RAEX-Europe-ն ակնկալում է, որ արդեն 2021 թվականին դեֆիցիտը կիջնի 3 տոկոս շեմից ցածր ։ RAEX-Europe-ը ֆիսկալ քաղաքականության որակը գնահատում է համարրրժեք ընթացիկ տնտեսական ճգնաժամի ֆոնին՝ հակացիկլային միջոցառումներով եւ քաղաքականության թափանցիկության, հաշվետվողականության եւ կանխատեսելիության բարձրացմամբ: Այդ միջոցները ներառում են պետական գնումների թափանցիկության ավելացում, ծրագրերի իրականացման հաշվետվությունների ներդրում, ինչպես նաև ֆինանսական ռիսկերի կառավարման կատարելագործում։ Կառավարությունը շարունակում է նաեւ պետական ներդրումների կառավարման բարեփոխումները, ծախսերի միջնաժամկետ պլանավորման եւ ծրագրային հիմունքներով բյուջետավորման ներդրումը: Ավելին, երկարաժամկետ հեռանկարում իշխանությունները պարտավորվում են նվազեցնել բյուջեի դեֆիցիտը և պարտքը՝ տնտեսության վերականգնմանը զուգընթաց։

 

Ցածր գնաճը թույլ է տվել ԿԲ-ին արագացնել ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը: Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համանման երկրների մեծամասնության համեմատ Հայաստանում վերջին տարիներին ցածր գնաճ է դիտվել։ 2019 թվականի վերջին այն հասել է 0,7 տոկոսի ։ Ավելին, մինչեւ 2020 թվականի 1-ին եռամսյակի ավարտը նկատվել է գնանկում, մինչդեռ Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նպատակը վերջին երկու տարում մնում է անփոփոխ՝ 4 տոկոսի մակարդակում: Հավասարակշռելով կապիտալի արտահոսքի զսպման եւ նման ցածր գնաճով ապահովված հնարավորությունների միջեւ՝ ԿԲ-ն արագացրել է քաղաքականության մեղմացումը եւ երեք անգամ իջեցրել է տոկոսադրույքը 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, վերջին անգամ 2020 թվականի հունիսին ՝ մինչեւ 4,5 տոկոս: "Մենք ակնկալում ենք, որ էքսպանսիոնիստական քաղաքականությունը դրամի արժեզրկման հետ միասին տարեվերջին կհանգեցնեն գնաճի մինչեւ 1,5 տոկոս աճի, սակայն մենք նախկինի պես դրական ենք գնահատում այդ մակարդակը",- նշվում է RAEX - Europe-ի հաշվետվությունում:

 

Ի լրումն տոկոսադրույքի նվազմանը՝ ԿԲ-ն իրականացրել է ռեպո եւ արժութային սվոպ գործառնություններ, որպեսզի միջբանկային շուկայում ապահովի իրացվելիության բավարար մակարդակ: 2020 թվականի մարտին իրականացնելով արժութային սահմանափակ ինտերվենցիաներ՝ դրամի փոփոխականությունը հարթելու նպատակով, ԿԲ-ն, միաժամանակ, հաստատել է ազատ փոխարժեքի ռեժիմի վերաբերյալ իր պարտավորությունները: "Ելնելով դրանից ՝ մենք դրամավարկային քաղաքականության որակը գնահատում ենք որպես դրական գործոն։ Սակայն, քաղաքականության արդյունավետությունը  մնում է զուսպ  տեղական կապիտալի թերզարգացած շուկաների, ինչպես նաեւ դեռ բարձր ֆինանսական դոլարիզացիայի պատճառով: Վերջինս դեռ շարունակում է նվազել ՝ չնայած ֆինանսական շուկաներում փոփոխականությանը", - ասված է RAEX-Europe-ի հաշվետվությունում։

 

Բանկային ոլորտը մնում է կայուն. Մինչև COVID-19 ճգնաժամը տնտեսության վարկավորումը աճել է արագացված տեմպերով։ Ֆինանսական հատվածի կողմից տրամադրված վարկերի ծավալի եւ ՀՆԱ-ի նկատմամբ բանկերի ակտիվների հարաբերակցությունը 2019 թվականին հասել է, համապատասխանաբար, 65 եւ 89 տոկոսի՝ 2018 թվականի 62 եւ 83 տոկոսի համեմատությամբ: Սակայն, հիմնականում, նման դինամիկան ապահովվել է տնային տնտեսություններին վարկերով, որոնք տարեկան կտրվածքով աճել են 32 տոկոսով։ Ֆինանսական կայունության ցուցանիշները նույնպես ցույց  են տվել դրական դինամիկա. մինչև 2020 թվականի 1-ին եռամսյակի վերջը կարգավորող կապիտալը ռիսկով կշռված ակտիվների նկատմամբ կազմել է 17,0%, չաշխատող վարկերի մակարդակը կազմել է 5,3%, ROA և ROE, համապատասխանաբար,  - 1,8% և 12,6%, իսկ իրացվելի ակտիվների և ցպահանջ ավանդների հարաբերակցությունը կազմել է 118,1%:

 

"Սակայն, մեր կարծիքով, 1-ին եռամսյակի ցուցանիշներն ամբողջությամբ չեն արտացոլում բանկերի հաշվեկշիռների համար տնտեսության կրճատման հետեւանքները, եւ մենք ակնկալում ենք բանկային համակարգի կայունության ցուցանիշների աստիճանական վատթարացում 2020 թվականի վերջին ՝ ակտիվների որակի, շահութաբերության եւ կապիտալիզացիայի նվազման պատճառով: Մենք նաեւ ակնկալում ենք 2020 թվականին վարկավորման աճի դանդաղում, թեեւ այն կպահպանվի համաֆինանսավորման եւ վերաֆինանսավորման ծրագրերով ՝ պետական աջակցության շրջանակներում: Ավելին, որոշ միջին եւ փոքր ֆինանսական հաստատություններ միջնաժամկետ հեռանկարում կարող են բախվել իրացվելիության եւ կապիտալի դեֆիցիտի: Սակայն, մեր կարծիքով, ԿԲ-ի արդեն իրականացված եւ հայտարարված միջոցառումները, ներառյալ որոշ պրուդենցիալ եւ պահուստային պահանջների թուլացումը եւ լրացուցիչ իրացվելիության տրամադրումը, կօգնեն մեղմել համավարակի հետեւանքները բանկային համակարգի համար", - կարծում են գործակալության վերլուծաբանները:

 

Սպասվում է արտաքին դիրքի վատթարացում։ 2019 թվականի վերջին Հայաստանի արտաքին դիրքը փոքր-ինչ բարելավվել է ՝ ընթացիկ հաշվի դեֆիցիտի կրճատմամբ մինչև ՀՆԱ-ի 8,2%՝ 2018 թվականի 9,4% - ից  արտերկրից եկող փոխանցումների աճի ֆոնին՝ չնայած ավելացող առևտրային դեֆիցիտին։ Սակայն, հաշվի առնելով համավարակի ազդեցությունը զբոսաշրջության, դրամական փոխանցումների եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների արտաքին եկամուտների վրա, ակնկալվում է, որ դա կհանգեցնի մասնավոր կապիտալի ներհոսքի կրճատման: RAEX-Europe-ի կանխատեսումների համաձայն ՝ ընթացիկ հաշվի դեֆիցիտը փոքր - ինչ կավելանա  մինչեւ ՀՆԱ-ի 8,6 տոկոս, ընդ որում, ֆինանսական հաշիվը կարող է կտրուկ կրճատվել ոչ ռեզիդենտների ավանդների տեսքով մասնավոր միջոցների հոսքերի ուղղությունների փոփոխման ֆոնին:

 

Հայաստանը մնում է  գրավիչ  օտարերկրյա ներդրողների համար, ինչի մասին վկայում է ՕՈՒՆ զուտ ներհոսքի կայուն մակարդակը, որը վերջին երկու տարիների ընթացքում գրեթե չի փոխվել. 2019թ. ՀՆԱ-ի 1,9% ՝  2018թ. 2%-ի դիմաց: Սակայն RAEX-Europe-ն ակնկալում է ՕՈՒՆ-ի կտրուկ նվազում 2020 թվին, որը պայմանավորված է համաշխարհային տնտեսության ընթացիկ տուրբուլենտությամբ:

 

Հայաստանի ԿԲ-ի միջազգային պահուստները 2019 թվականի ընթացքում կայուն վերականգնում են ցույց տվել եւ դեկտեմբերի վերջին հասել 2.8 մլրդ դոլարի, որը համարժեք է ներմուծման 5,7 ամսվա ՝ 2018 թվականի 3.7 ամսվա համեմատ: 2020 թվականի մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 5 տոկոսով արժեզրկման ֆոնին իշխանությունները մարտի կեսերից մինչեւ ապրիլի սկիզբը մոտ 127 մլն դոլարի ինտերվենցիաներ են իրականացրել արժութային շուկայում: Արդյունքում ՝ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին Կենտրոնական բանկի միջազգային պահուստները կրճատվել են 5 տոկոսով։ Սակայն, հաշվի առնելով ազատ փոխարժեքի ռեժիմը, գործակալության վերլուծաբանները նման մակարդակները համարում են համարժեք. ներմուծման մոտավորապես 6 ամսվա հավասար եւ կարճաժամկետ պարտքը 9 անգամ ծածկող:

 

Վերջում, ինչպես նշվում է RAEX-Europe-ի հաշվետվությունում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հետ հակամարտությունը մնում է չկարգավորված, եւ դրա էսկալացիան նախկինի պես թաքնված ռիսկ է ներկայացնում: Ավելին, տարածաշրջանում առևտրային և քաղաքական լարվածության աճը բացասական ազդեցություն ունի Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների վրա։

 

RAEX-Europe-ի Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ ամբողջական զեկույցը կարդացեք. https://raexpert.eu/reports/Research_report_Armenia_10.07.2020.pdf (Անգլերեն տարբերակ):

 

Տեղեկանք գործակալության մասին. Rating-Agentur Expert RA GmbH (RAEX-Europe), անկախ եվրոպական վարկանիշային գործակալություն, որը փոխկապակցված է RAEX վարկանիշային գործակալությունների միջազգային խմբի հետ: 2015 թվականից գործակալությունը հավատարմագրվել է Արժեթղթերի եւ շուկաների Եվրոպական կարգավորիչի (ESMA) կողմից եւ ունի վարկունակության արտաքին գնահատման ինստիտուտի (ECAI) պաշտոնական կարգավիճակ: Գործակալության գրասենյակը գտնվում Է Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա)։ Գործակալության նպատակն է ամենախիստ կարգավորման եւ էթիկական օրենսգրքին համապատասխան վարկանիշների շնորհումը ոչ ֆինանսական ընկերություններին, ֆինանսական ինստիտուտներին, ապահովագրական ընկերություններին, տարածաշրջաններին եւ երկրներին: AmRating ազգային վարկանիշային գործակալությունը RAEX-Europe-ի գործընկերն է Հայաստանի Հանրապետությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի
ՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակ
Չինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացելՉինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացել
Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասինԹրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասին
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
ՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակըՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիրԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Էկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճըԷկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճը
Էկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիսԷկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս
Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներումՄհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներում
Հայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակիՄատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալ
Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ ԵրևանումԵվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքըՀայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը
Հայաստանի կապի ոլորտը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազելՀայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել էՀայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել է
Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ էՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ է
Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճովՀայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճով
2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%
Տիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացելՏիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացել
ՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթներըՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթները
Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլարՀայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
Որքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականինՈրքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականին
Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Հայաստան. դիմակայուն Սյունիք" նախագծի շուտափույթ գործարկումը
Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունըՀայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըՎավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Փորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիաՓորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիա
Հայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամՀայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունըՀայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը
Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են "Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց" ծրագրի համաֆինանսավորման ընթացիկ մանրամասները
Դատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծԴատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծ
Փոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է ՌուսաստանիցՓոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է Ռուսաստանից
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվիՀայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվի
Հայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցովՀայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցով
Հայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասըՀայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասը
ՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտներըՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտները
ՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվենՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվեն
Հայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերություններըՀայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերությունները
Երևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերումԵրևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերում
Հայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՀայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Նոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակՆոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակ
Կյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտԿյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտ
Մարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկանՄարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկան
Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմինՀայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմին
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտերԱկբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
ՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում ենՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում են
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBAՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBA
Amundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համարAmundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համար
Հայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսին
«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
06.02.2026
RUB4.90-0.03
USD377.70-0.31
EUR445.38-0.18
GBP512.84-0.80
CAD276.00-0.08
JPY24.060.02
CNY54.43-0.03
CHF485.60-0.40