Արմինֆո.Միջազգային ընկերությունների խումբը հանդես է եկել որպես "ՎԵՈՆ Արմենիա"-ի գնման հավակնորդ՝ այդ նպատակով տեխնիկապես ստեղծված հայկական "Նովաթել" ընկերության միջոցով: Այդ մասին այսօր լրագրողներին հաղորդել է "Նովաթել" ընկերության ղեկավար Մինաս Երզնկյանը։
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Երզնկյանը հատուկ ընդգծել է, որ "Նովաթելը" ոչ մի աֆիլացված կապ չունի ռուսական համանուն ընկերության հետ, ուստի գործարքի նկատմամբ ռուսական ընկերության հետաքրքրության վերաբերյալ ավելի վաղ տարածված հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում: Նա նաեւ ընդգծել է, որ առայժմ չի կարող բացահայտել "ՎԵՈՆ Արմենիա" - ի գնմամբ հետաքրքրված արտասահմանյան ընկերությունների անվանումները՝ չհրապարակման շուրջ պայմանավորվածության հետ կապված: Գործարքն ունի իր տրամաբանական փուլային ընթացակարգը, և այն անցնելուց հետո հավակնորդ ընկերությունները կհայտարարվեն։ Նա միայն նշել է, որ գնման հավակնորդները գործարարներ են, որոնք մեծացել եւ կրթություն են ստացել Հայաստանում եւ ցանկանում են հայրենիքում զարգացնել կապի մրցակցային ծառայությունները:
Երզնկյանը բարձր է գնահատել "ՎԵՈՆ Արմենիա" - ի աշխատակիցների զարգացման մակարդակն ու պրոֆեսիոնալիզմը, որի ներուժը շատ բարձր է: Այն ի զորու է առանց մեծ ծախսերի այսուհետեւ էլ զարգացնել 4G ցանցը, ինչպես նաեւ սկսել 5G-ի նեեերդրումը:
Նշենք, որ "ՎԵՈՆ Արմենիա"–ի ձեռք բերմանը հավակնում է նաեւ Ucom ընկերության նախկին մենեջմենթը, որը դրա համար ստեղծել է Team ընկերությունը: Գործարքի գինը սահմանվել է 50 մլն ԱՄՆ դոլար։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |