Արմինֆո. Հայաստանում հիփոթեքային անշարժ գույքի գրավային գործարքները հուլիսին աճել են 66,4 տոկոսով՝ տարեկան 20,7 տոկոս անկման դեպքում ՝ կազմելով 411: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, դրանց գերիշխող մասը (66,7%) կատարվել է Երեւանում, իսկ մարզերից՝ տարածված է Կոտայքում (10,2%) եւ ամենից քիչ՝ Վայոց Ձորում (0,2%): Հիփոթեքային գրավային գործարքների մեծ մասը բաժին է ընկնում բնակարաններին (270) եւ առանձնատներին (83), եւ միայն 15ը՝ հողամասերին:
Հուլիսին հիփոթեքային բնակարանների գրավն աճել է 76,5%-ով 28,8% տարեկան անկմամբ),առանձնատներինը՝ 53,7 (7,8% տարեկան անկմամբ): Իսկ հողին առնչվող գրավի գործարքների դինամիկան բացասական է երկու դեպքում էլ՝ 28,6% - ով եւ 6,3% - ով՝ մեկ ամսում եւ մեկ տարվա ընթացքում, ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողի առնչվող գործարքների դինամիկայում մինուսը տպավորիչ է՝ 85,7% - ով հուլիսին եւ 75% տարեկան:
Մասնավորապես, Երեւանում բնակարաններին առնչվող հիփոթեքային գրավային գործարքների թիվը կազմել է 205, իսկ առանձնատների պարագայում՝ 27։ Մարզերում նույնպես գերակշռում են բնակարաններին անռչվող գործարքները՝ 65, իսկ մասնավոր տները ավելի մեծ ժողովրդականություն են վայելում (56), քան մայրաքաղաքում։ Հետաքրքիր է, որ հիփոթեքային գրավային գործարքներում հողը քիչ է արծարծվում եւ մարզերում (10) եւ մայրաքաղաքում (5):
Նշենք, որ ՀՀ ԿԲ տվյալներով, բանկերի եւ վարկային ընկերությունների կողմից հիփոթեքային վարկավորման ծավալները օգոստոսին գերազանցել են 450 մլրդ դրամը (927.2 մլն դոլար)' 34% տարեկան աճով , հունվար - հուլիսին' 15% - ով, որից միայն հուլիսին ' 3% - ով: Հիփոթեքային վարկավորման ընդհանուր ծավալից բանկերին բաժին է ընկնում 93% կամ 417.2 մլրդ դրամ ($860 մլն), տարեկան 37% աճով, հունվար-հուլիս ամիսներին '16.3% (որից 3% աճը' հուլիս ամսվա համար): Նշենք, որ վարկային ընկերությունների շարքում հիփոթեքի գծով առաջատար են "Ազգային Հիփոթեքային Ընկերություն" եւ "Մատչելի բնակարան երիտասարդներին", որոնք կոչված են իրականացնելու նման փոխառությունների վերաֆինանսավորում, ինչպես նաեւ հիփոթեքային վարկերի գծովով մասնագիտացած "Սռաջին հիփոթեքային ընկերությունը" եւ "Ֆիդեսը":