Արմինֆո. Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Յունիբանկը դոլարային պարտատոմսերից հետո վաճառքի է հանել դրամային պարտատոմսեր: Այդ մասին է վկայում ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված թողարկման ազդագիրը։
Այսպես, սեպտեմբերի 10-ին Յունիբանկը սկսել է 500 մլն ծավալի արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի հերթական դրամային տրանշի առաջնային տեղաբաշխումը՝ աաաարժեկտրոնի 10,5% եկամտաբերությամբ, վճաարումների եռամսյակային պարբերականությամբ, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս: Մասնավորապես, այս թողարկումը բաղկացած է 10 հազար դրամ անվանական արժեքով 50 հազար պարտատոմսից։ Այս տրանշի առաջնային տեղաբաշխման ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին։
Մինչեւ սեպտեմբերի 1-ը Յունիբանկը վաճառքի էր հանել 5,25% եկամտաբերությամբ 5 մլն դոլար ծավալի եռամյա դոլարային պարտատոմսերի հերթական տրանշը' պլանավորելով առաջնային տեղաբաշխումն ավարտել ս. թ. հոկտեմբերի 7-ին:
AMX - ի տվյալներով, Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերի 1-ի դրությամբ շրջանառության մեջ է գտնվում Յունիբանկի պարտատոմսերի 7 տրանշ' 5 դոլարային' 17.1 մլն դոլար ընդհանուր ծավալով,5-5, 75% եկամտաբերությամբ, եւ 2 դրամային' 1 մլրդ ընդհանուր ծավալով' 10% եկամտաբերությամբ: Մեկ դոլարային եւ երկու դրամային տրանշեր կմարվեն 2020թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ մնացած չորսը ՝ 2021-2022 թթ.:
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.06.2010 թ. տվյալներով, Յունիբանկը I կիսամյակում կրճատել է վարկային ներդրումները 1,4% - ով, տարեկան 3% թույլ աճի դեպքում' մինչեւ 354 մլն դոլար: Ընդ որում, կորպորատիվ վարկավորման անկումն ուղեկցվել է մանրածախ վարկավորման աճի շարունակությամբ: Բանկի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերի մասնաբաժինը գերազանցել է 21% - ը (բարձր ռիսկային խմբի ծանրակշիռ գերակշռությամբ), առաջ անցնելով միջազգային թույլատրելի կրիտիկական սահմանի վերին շեմից (10-15%): Ընդ որում, ժամկետանց վարկերի արձանագրված համեստ անկումը, դատելով նվազած շահույթից, վկայում է հաշվեկշռից թունավոր վարկերի էական դուրսգրումների մասին: Վարկավորումից եկամուտը նվազել է, ընդ որում, II եռամսյակում ավելի շոշափելի, քան մեկ տարում:
Բանկի պարտավորությունների կառուցվածքում ժամկետային ավանդների տարեկան լճացումն ուղեկցվել է ցպահանջ ավանդների անկմամբ, ընդ որում, միայն առաջին կիսամյակում երկու դեպքում էլ արձանագրվել է անկում 6% - ով եւ 38% - ով, որն առավելապես բաժին է ընկել II եռամսյակին (6% եւ 23%): Եւ այդ ցուցանիշների բացասական միտումը պայմանավորված էր ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների եւ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների կրճատմամբ, վերջինն ավելի ծանրակշիռ (31% - ով II եռամսյակում): Ընդ որում, բանկը մի քանի անգամ ավելացրել է միջազգային ծրագրերով ներգրավված միջոցների ծավալը (ս.թ. 1-ին կիսամյակում 4 անգամ ՝ եռամսյակային 2 անգամ):
Յունիբանկի կողմից կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավումների ծավալը ս. թ. II եռամսյակից նվազել է: Իսկ արժեթղթերին առնչվող գործարքներից եկամուտը հայտնվել է անկման մեջ, ինչպես մեկ տարում, այնպես էլ եռամսյակում:
Նորմատիվային ընդհանուր կապիտալով Յունիբանկը ս.թ. հուլիսի 1-ից հասել է մինչեւ 30.6 մլրդ դրամ ' մոտենալով նվազագույն պահանջված 30 մլրդ: Ընդհանուր կապիտալի բավարարությունը տարեկան կտրվածքով նվազել է 15.1% - ից մինչեւ 14.7% (նվազագույն պահանջված 12% - ի դիմաց): Իրացվելիության մակարդակը նույնպես նվազել է. Ընդհանուրը՝ մինչեւ 22,6%, իսկ ընթացիկը՝ մինչեւ 81% (պահանջվող նվազագույն, համապատասխանաբար, 15% եւ 60% դիմաց): Նորմատիվային շեմին մոտ է նաեւ ռիսկի առավելագույն չափը մեկ վարկառուի համար՝ 19,3% ՝ պահանջվող առավելագույն 20%-ի դեպքում: