Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2020 20:19
Ալինա Հովհաննիսյան

Դեպի նոր բարձունքներ. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ռեբրենդինգ է իրականացրել

Դեպի նոր բարձունքներ. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ռեբրենդինգ է իրականացրել

Արմինֆո.Ծովի մակերևույթից 2851 մետր բարձրության վրա ' Թեղենիս լեռան գագաթին, որտեղից սքանչելի տեսարան է բացվում  դեպի բիբլիական Արարատ լեռը, Սևանա լիճը, Արայի լեռը, Գեղամա լեռնաշղթան և Արագած լեռան 4 գագաթները, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հայտարարել է ռեբրենդինգի մասին, որն ազդարարել է նոր պատմական փուլի սկիզբը ինչպես բանկի, այնպես էլ Հայաստանի ողջ բանկային համակարգի համար:

 

Ռեբրենդինգի կարգախոսն է դարձել "Բարձրանում ենք միասին" արտահայտությունը, որը, վարչության նախագահ և գործադիր տնօրեն Մհեր Անանյանի խոսքով, ոչ թե, պարզապես, բառակապակցություն է, այլ՝ բանկի նոր փիլիսոփայություն, ոճ և մտածելակերպ: Այդ մասին նա հայտարարել Է սեպտեմբերի 24-ին դեպի Թեղենիս լեռ մամլո շրջագայության շրջանակում՝ բանկի աշխատակիցների, Հայաստանի ֆինանսական համակարգի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք միասին ամենագնաց մեքենաներով հաղթահարել են 3 հազար մետր բարձրություն, ինչը շատ խորհրդանշական իրադարձություն էր եւ համապատասխանում էր բանկի կողմից ընտրված կարգախոսին:

 

Թեղենիս լեռան գագաթին Մհեր Անանյանը տեղադրել է նոր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրոշը, որի լոգոյի տեսողական փոփոխություններն իրենց մեջ կրում են նոր եռանդ, հայեցակարգ եւ մոտեցումներ, որոնցով բանկը մտադիր է հասնել "նոր բարձունքների":

 

"ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նոր կոնցեպտի հիմնական խորհրդանիշը բարձրությունն է։ Իսկ "Բարձրանում ենք միասին" կարգախոսը հիմք է հանդիսանում բանկ-աշխատակից, բանկ- գործընկեր, բանկ-պետություն, բանկ-հաճախորդ հուսալի և ամուր փոխհարաբերությունների համար, որոնք հիմնված են փոխադարձ վստահության վրա: Ագրեսիվ «վաճառող» կարգավիճակից մենք մտադիր ենք դառնալ «ընկեր-խորհրդատու» հաճախորդների համար: Մեր բոլոր գործողությունները պետք է հենվեն միասնության գաղափարի վրա", - ասել է նա։

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ բանկի վարչության ղեկավարը նշել է, որ ռեբրենդինգից եւ նոր գաղափարախոսության ներդրումից հետո, գործունեության ուղղությունների, սակագների եւ ծառայությունների առումով չեն կարող լինել "նոր երեւակայություններ", քանի որ Հայաստանի բոլոր բանկերում աշխատում են պրոֆեսիոնալներ, եւ խիստ մրցակցության պայմաններում մշակվում են նոր ապրանքներ, փոխվում են ռազմավարություններ եւ այլն: "Հարցն այն է, թե ում հետ ենք առաջ ընթանալու: Ֆինանսական տեսանկյունից բանկի ռազմավարությունը փոխվում է ամեն տարի, սակայն նոր բրենդը մեզ ստիպում է ռազմավարության ծրագրեր իրականացնել նոր արժեքներ ունեցող հասարակայնության հետ, որը հասկանում է, որ դրանց հաջողությունը կախված է հենց իրենից: Մենք ուզում ենք քայլ անել և ասել, որ բաց ենք հասարակության յուրաքանչյուր անդամի համար, ով վստահ է իր վրա և չի շեղվում արժեքներից", - պարզաբանել է Մ.Անանյանը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանն, իր հերթին, ընդգծել է, որ ռեբրենդինգից հետո, նոր ֆինանսական տեխնոլոգիաների ներդրումից զատ, կձեւավորվի կոնցեպտ, որը նախատեսում է կողմնորոշում դեպի մարդը, այսինքն՝ անհատական մոտեցման կիրառում: Նման մոտեցման շնորհիվ բանկն օբյեկտիվորեն կարող է կրկնապատկել հաճախորդների բազան, որն այսօրվա դրությամբ գերազանցում է 200 հազարը, նշել է խորհրդի նախագահը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

 

"Սա նշանակում է, որ մեր բանկը դառնալու է մի ինստիտուտ, որն ակտիվորեն ներդնելու է նորագույն տեխնոլոգիաներ և համընթաց է գնալու համաշխարհային միտումներին՝ ներդնելով բնապահպանական պատասխանատվության վրա հիմնված ֆինանսական լուծումներ: Այդ համատեքստում ավանդական բանկը դառնում է "կանաչ" բանկ, որի կենտրոնում գտնվում են մարդն ու մոլորակը", - ասել է նա։ "Կանաչ" բանկ լինելը, ըստ խորհրդի նախագահի, սկզբունքային նշանակություն ունի։ Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, Գ. Հովհաննիսյանը պարզաբանել է, որ այս հայեցակարգը նախատեսում է արեւային էներգիայի հետ կապված վարկային ապրանքների զարգացում, որոնք ուղղված կլինեն ոչ միայն կորպորատիվ հաճախորդներին, այլեւ անհատ օգտատերերին: Լիովին չբացահայտելով գաղտնիքները՝ Գ.Հովհաննիսյանը պատմել է, որ բանկը մտադիր է նաեւ հանրամատչելի դարձնել  հասարակայնության կողմից էլեկտրամոբիլների օգտագործումը:

 

Նա նշել է, որ հետագայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը տեսնում է  ավելի շատ ներգրավված շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող ծրագրերում, որոնք աջակցում են երիտասարդ ընտանիքներին, գործարարներին, տեխնոլոգիական ստարտափներին, թույլ են տալիս ավելի ներառական դարձնել հասարակությունը եւ այլն:

Բացի այդ, Գ.Հովհաննիսյանն ընդգծել է, որ ելնելով այն հանգամանքից, որ հայերը համաշխարհային ազգ են, բանկը պետք է ունենա գլոբալ օրակարգ: "Մենք կցանկանայինք օգտակար լինել սփյուռքին կամ հայրենադարձներին։ Ուստի՝ ժամանակի ընթացքում ձգտելու ենք դառնալ համահայկական ծրագրերին աջակցող կազմակերպություն, համայն հայության գաղափարների իրականացման գործընկեր և կառույց: Այսօր մենք ձեռք ենք մեկնում բոլոր նրանց, ովքեր հավատում և վստահում են մեզ, որպեսզի միասին անցնենք այդ ճանապարհը", - ասել է նա։ Խորհրդի նախագահը նաեւ նշել է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը նախորդ կառավարումից ստացել է լավ ժառանգություն' ի դեմս 20 միջազգային գործընկերների, որոնց հետ ձեւավորվել են ամուր հարաբերություններ: Այդ կապակցությամբ նա նշել է, որ բանկի ծրագրերը ներառում են գործընկերների աշխարհագրության ընդլայնում՝ անդրատլանտյան մայրցամաքի եւ Պարսից ծոցի երկրների ընդգրկմամբ:

 

Մամուլի շրջագայության շրջանակում տեղի են ունեցել նաեւ քննարկումներ Fishbowl ձեւաչափով, որի ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության անդամ, Braind Company-ի համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը ներկայացրել է բանկի ռեբրենդինգի տեսողական փոփոխություններն ու հայեցակարգը: Խոսելով նոր լոգոյի մասին, որի վրա պատկերված է Արարատ լեռը խորհրդանշող երկու վերընթաց սյուն, նա նշել է, որ ընտրված գույները՝ սևը և դեղինը, խորհրդանշում են հավասարակշռությունն ու խստությունը ՝ թեթևության, դինամիկայի և առաջընթացի հետ մեկտեղ: Կ. Բաբաջանյանը կոչ է արել. "Յուրաքանչյուրը պետք է նվաճի իր Արարատը: Բարձրանանք միասին":

 

Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը երկրի ամենադինամիկ զարգացող բանկերից մեկն է: Առաջին կիսամյակի արդյունքներով՝ բանկի ակտիվների չափը կազմել է 467.5 մլն դոլար, որից վարկային ներդրումները՝ 307.6 մլն դոլար: Բանկի վարկային պորտֆելի 57%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (174.5 մլն դոլար), իսկ 43%-ը՝ մանրածախին (133.1 մլն դոլար):

 

Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 387 մլն դոլար, ընդհանուր կապիտալը՝ 80.5 մլն դոլար: Բանկի ընդհանուր պարտավորությունների կառուցվածքի 44%-ը (169.3 մլն դոլար) բաժին է ընկնում միջազգային ծրագրերի շրջանակներում ներգրավված միջոցներին, 23.4%-ը՝ ժամկետային ավանդներին (90.6 մլն դոլար), 21.4%-ը՝ ցպահանջ ավանդներին (82.6 մլն դոլար): Ընդ որում, միայն ֆիզիկական անձանց ավանդներին (ժամկետային եւ ցպահանջ) բաժին է ընկնում բանկի պարտավորությունների 54%-  կամ ավելի քան 208 մլն դոլար՝ ապահովելով ծավալի  83%  աճ այս տարվա առաջին կիսամյակում:

 

2020թ. առաջին կիսամյակը բանկն ավարտել է 3.4 մլն դոլար զուտ շահույթով՝ 23% տարեկան աճով:

 

Հիշեցնենք, որ "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ-ն հայկական շուկայում գործում է 2005 թվականի նոյեմբերից:  2020թ. հուլիսի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծամասնական բաժնետեր է հանդիսանում Հայաստանում նավթի մեծածախ առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ "Ֆլեշը"՝ կապիտալի 72,73% բաժնեմասով: Մասնաճյուղային ցանցի ընդգրկմամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջատար հնգյակում է՝  58 գրասենյակներով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
25.04.2024
RUB4.220.04
USD388.60-1.44
EUR416.731.10
GBP485.984.24
CAD284.02-0.58
JPY24.99-0.21
CNY53.63-0.19
CHF425.54-2.14