
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում ավանդների աննշան նվազում է դիտվում։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, նշելով, որ ավանդների կառուցվածքում նվազած ավանդների մասնաբաժինը չնչինէ՝ մոտ 1%։
"Ավանդների արձանագրված նվազումը կապված է ավելի շատ այն բանի հետ, որ կամավորները ռազմաճակատ մեկնելուց առաջ հանում են իրենց խնայողությունները՝ ընտանիքների համար, որպեսզի վերջիններիս մոտ ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրներ չառաջանան իրենց բացակայության շրջտանում: Ավանդներից միջոցներ են հանվում նաեւ բարեգործական նպատակներով' "Հայաստան" համահայկական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելու համար:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսվել են մարտական գործողությունները ։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք, ստեղծվում են կամավորական ջոկատներ ՝ ռազմաճակատ ուղարկելու համար։ Արդեն 31 օր հակամարտության գոտում շարունակվում են մարտերը։ Հումանիտար զինադադարի շուրջ ձեռք բերված երեք պայմանավորվածությունները խախտվել են ադրբեջանական կողմից։ Առաջին նախաձեռնությունը Մոսկվայից էր, հրադադարը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին ։ Երկրորդ ՝ Փարիզից, սակայն հոկտեմբերի 18-ին էլ կրակը չի դադարեցվել ։ Երրորդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վաշինգտոնում ՝ հոկտեմբերի 26 - ի առավոտյան ժամը 08:00-ից (տեղական ժամանակով) Ղարաբաղում հրադադարի մասին, սակայն այն էլ խախտվել է: