Արմինֆո.Հայաստանի ՏՏ մասնավոր հատվածը պատրաստ է Արցախյան պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողների համար իրականացնել կրթական անվճար ծրագիր: Այս մասին հունվարի 21-ին կառավարության նիստում հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ։ Նա նշել է, որ այդ ծրագիրն իրականացվելու է՝ ՏՏ ոլորտում վերջիններիս վերամասնագիտացման նպատակով ։
Ընդ որում, նա հավելել է, որ նման նախաձեռնությամբ շուտով հանդես կգա նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Այս համատեքստում Արշակյանը հիշեցրել է, որ անցած տարի կորոնավիրուսի տարածման հետ կապված գերատեսչությունն արդեն գործարկել է <Ծրագրավորման հիմունքներ> ծրագիր, որը նախատեսում էր տարբեր մասնագիտությունների քաղաքացիների վերամասնագիտացում ՏՏ ոլորտում:
Ստեղծված պայմաններում, ըստ Արշակյանի, նախարարությունը նպատակահարմար է համարում այդ ծրագրում ներգրավել նաև ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց։ Հիշեցնենք, որ երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետությունը բացի պրոթեզավորման հարցերում աջակցելուց, պետք է ապահովի նաև զինծառայողների պատշաճ մասնագիտական վերապատրաստումը և աջակցի կրթություն ստանալու գործում։
![]() | 4.59 | -0.03 |
![]() | 382.85 | 0.26 |
![]() | 450.23 | -2.60 |
![]() | 516.62 | -5.96 |
![]() | 277.29 | -0.55 |
![]() | 25.88 | -0.10 |
![]() | 53.81 | -0.03 |
![]() | 481.45 | -4.01 |