Ուրբաթ, 11 Հունիսի 2021 15:21

ՎԶԵԲ-ը 3 մլն եվրո կտրամադրի Հայաստանի աերոնավիգացիային  

ՎԶԵԲ-ը 3 մլն եվրո կտրամադրի Հայաստանի աերոնավիգացիային   

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) 3 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանի աէրոնավիգացիային (Armats) ' իրացվելիության աջակցության հրատապ պահանջի բավարարման համար:

 

Ինչպես ասվում է ՎԶԵԲ-ի կայքում, առաջարկվող գործարքը համապատասխանում է COVID-19 համերաշխության փաթեթի 2-րդ փուլի շրջանակներում կենսական կարեւոր ենթակառուցվածքին (VISP) աջակցության ծրագրին եւ ուղղված է կորոնաճգնաժխամի աննախադեպ տնտեսական հետեւանքների չեզոքացմանը եւ ժամանակավոր շոկի հաղթահարմանը եւ դրա առանցքային գործառույթի վրա ուշադրության կենտրոնացմանը, այսինքն,  Հայաստանում օդային երթեւեկության անվտանգ կառավարման ծառայությունների մատուցմանը: Նշվում է, որ նախագիծը հանգեցնում է ընկերության իրացվելիության ներկայիս պակասի վերացմանը, որն առաջացել է ճգնաժամային իրադարձության հետ կապված տնտեսական ակտիվության հանկարծակի զգալի փոփոխության հետեւանքով:

 

Ծրագիրը ենթադրում է նաեւ 200 հազար եվրոյի չափով դրամաշնորհային տարր։

 

Նշենք, որ Հայկական աերոնավիգացիան (Armats) ամբողջությամբ պատկանում է Հայաստանի կառավարությանը եւ հանդիսանում է օդային երթեւեկության կառավարման ծառայությունների ազգային մատակարար: