
Արմինֆո.Կառավարության հուլիսի 1-ի նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:
Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում: