Շաբաթ, 18 Սեպտեմբերի 2021 15:16
Էմմանուիլ Մկրտչյան

Անդրեյ Սինյակով. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման նախագծի երկրորդ փուլի ավարտը մենք դիտարկում ենք որպես լուրջ հակաճգնաժամային միջոց

Անդրեյ Սինյակով. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման նախագծի երկրորդ փուլի ավարտը մենք դիտարկում ենք որպես լուրջ հակաճգնաժամային միջոց

Արմինֆո.Չնայած Հայաստանի արտահանմանն ուղղված ճյուղերի դիվերսիֆիկացման լուրջ փորձերին ՝ հանքարդյունաբերության ճյուղը մնում է երկրի տնտեսության հիմնական լոկոմոտիվը։ Որպես դրա խոշորագույն խաղացողներից մեկը հանդես է գալիս "Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը" (ԱՊՄԿ), որը խոշորագույն հարկատուների ցանկում է եւ հանդիսանում է Հայաստանի՝ Իրանին սահմանակից ամենահարավային շրջանի քաղաքաստեղծ ձեռնարկության օպերատորը:

 

Ռուսական "Գեոպրոմայնինգ" (GPM) ընկերությունների խմբի մեջ մտնող "ԱՊՄԿ" ՓԲԸ-ը 2007-ին դարձել է նրա երկրորդ ակտիվը Հայաստանում։ Խումբն առաջինը ձեռք է բերել "GPM Gold"-ը , որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Խմբի մուտքը Հայաստանի շուկա համընկել է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, որին հաջորդել է 2014 թվականի համակարգային ճգնաժամը, իսկ հետո՝ նաև ներկայիս համաշխարհային համավարային ճգնաժամը։ Փաստորեն, միմյանց հաջորդող մշտական ճգնաժամերի վիճակը խմբին դրդում է արտադրության շահութաբերության բարձրացման ուղղությամբ անընդհատ աշխաանքի՝ հանուն մրցունակության պահպանման։ Օրերս "Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը" հայտարարեց արտադրության արդիականացման հերթական նախագծի ավարտի մասին, որն ուղղված էր արտադրության կապիտալ նորոգմանը. ձեռնարկության տեխնոլոգիական վերազինում, քարհանքի, ֆաբրիկայի վերազինում և մի շարք բնապահպանական ենթանախագծերի իրականացում։ Ծրագրի արդյունքների և ապագա ծրագրերի մասին, ինչպես նաև բուն ոլորտի վիճակի մասին ԱրմԻնֆո-ի թղթակիցը զրուցել է "ԱՊՄԿ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովի հետ:

 

- Անդրեյ Անատոլիի, արդեն մոտ 5 տարի է, ինչ ղեկավարում եք "ԱՊՄԿ" - ը՝ Հայաստան գալով ցուրտ Յակուտիայից: Արդյո՞ք կարելի է եզրակացնել, որ դուք դարձել եք "ստրեսադիմացկուն" մենեջեր եք՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։

 

- Գիտեք, ես հաճախ եմ մտածում այդ մասին, և ինձ թվում է, որ փոխաբերական իմաստով դա այդպես է։ Մեր ընկերությունը ճգնաժամի հետ է մուտք գործել Հայաստան, և մենք, կարելի է ասել, այդ վիճակից դուրս չենք գալիս։ Շատ դժվար էր անցյալ տարի համավարակի եւ, իհարկե, 44-օրյա պատերազմի պատճառով: Վերջին հանգամանքը շատ դժվար էր վերապրել։ Մեր հազար աշխատակիցների գրեթե կեսը ռազմաճակատ էր գնացել։ Բայց այսօր մենք, կարծես, հաղթահարել ենք այդ ցնցումը և շարունակում ենք աշխատել։ Ավելին, մեզ հաջողվել է ավարտել արտադրության արդիականացման մեր հերթական հնգամյա ծրագիրը եւ դուրս գալ կայուն ժամանակացույց։

 

- Ի՞նչ թվերի մասին է խոսքը, և ի՞նչ է հաջողվել անել:

 

- Երկրորդ փուլի ներդրումային ծրագիրը կազմել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար։ Փաստորեն, ծրագրի իրականացումը թույլ տվեց էապես նվազեցնել մեր փոփոխական ծախսերը՝ նոր սարքավորումների ներդրման և համալիր կազմակերպչական-տեխնիկական միջոցառումների հաշվին։ Ներդրումային նախագծի շրջանակներում մենք վերազինել ենք քարհանքը, իրականացրել ենք հիմնական լեռնատրանսպորտային սարքավորումների տեխնիկական վերազինման աշխատանքներ։ Հիմնական առաջնահերթությունը եղել է LGMG (տեխնոլոգիական տրանսպորտ), SDLG (բեռնիչներ), XCMG (գրեյդերներ) եւ SHANTUI (բուլդոզերներ) ֆիրմաների չինական  սարքավորման ներդրումը: Թարմացվել է հանման-բեռնման մեքենաների պարկը, ձեռք են բերվել KOMATSU ֆիրմայի չորս էքսկավատոր եւ երեք հորատման կայանք:

 

Անցյալ տարի նաեւ մշակվել է ձեռնարկության արտադրողականության ավելացման նախագիծ՝ տարեկան 3,5 մլն տոննայից մինչեւ 4,5 մլն տոննա հանքաքար: Դրա շրջանակներում իրականացվել է կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի արդիականացում. տեղի է ունեցել ջարդիչ բաժանմունքի լայնածավալ վերակառուցում, հին սարքավորումը փոխարինվել են METSO ֆիրմայի բարձր արդյունավետությամբ ջարդիչներով: Կառուցվել է մանրացման նոր մասնաշենք, տեղադրվել են "ՏՅԱԺՄԱՇ" ընկերության արտադրած երկու նոր աղացներ։

 

Ցանկանում եմ նշել, որ 2008 թվականից, հաշվի առնելով ներդրումային ծրագրերի իրականացման երկու փուլերը, բաժնետերերը Ագարակի ՊՄԿ-ի զարգացման համար ուղղորդել են ավելի քան 90 մլն ԱՄՆ դոլար: Այժմ մենք պատրաստվում ենք արդիականացման երրորդ փուլի իրականացմանը։

 

- Ես այնպես եմ հասկանում, որ երրորդ փուլը վերաբերելու է փոփոխականների ծախսերի կրճատմանը:

 

- Շատ ճիշտ է։ Մեր նպատակն է բարձրացնել պղնձի կորզզման մակարդակը: Մոտավոր գնահատականներով՝ ներդրումային ծրագրի այս երրորդ փուլը ընկերությանը վրա կկնստի 35-40 մլն ԱՄՆ դոլար։ Դա մեծ գումար է մեր ձեռնարկության համար, այն ենթադրում է հիմնական տեխնոլոգիական սարքավորման փոխարինում։ Բայց ավարտին մենք կմոտենանք մինչեւ 85% պղնձի կորզման մակարդակի: Իսկ դա արդեն ձեռնարկության շահութաբերության էական բարձրացման լուրջ հայտ է։

 

- Արդյո՞ք կարելի է ասել, որ լուծելով խնդիրների ամբողջ համալիրը, որը ձեզ վրա կնստի 120-130 մլն ԱՄՆ դոլար, "ԱՊՄԿ"-ը հնարավորություն կստանա սկսել աշխատել ավելի, այսպես ասենք, "թեթևացված" ռեժիմով՝ համաշխարհային գների կոնյունկտուրայից պակաս կախվածության առումով: Այսինքնաշխատանքին հաղորդել ավելի մեծ առաձգականություն եւ կայունություն:

 

- Գիտեք, պղնձի արտադրությունը, գործնականում, անկանխատեսելի է։ Եթե, ասենք, մյուս մետաղները տարբերվում են որոշակի պահպանողականությամբ՝ համաշխարհային միտումների կանխատեսման առումով, ապա պղնձին բնորոշ են հակառակ կոնյունկտուրային հատկությունները, այն շատ արագ է արձագանքում ցանկացած ճգնաժամային դրսեւորումների։ Եվ քանի որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է սինուսոիդային կորի մշտական դինամիկայում, պղնձե կոմբինատները պարտավոր են մշտապես կատարելագործվել, այսպես կոչված, "անվտանգության բարձիկներ" ձևավորելու համար։ Ահա այսօր՝ համավարակային փլուզումից հետո, պղնձի գները բարձրացել են պահանջարկի աննախադեպ աճի շնորհիվ, և, առաջին հերթին՝ Չինաստանում։ Խտանյութի արժեքն այսօր բարձրացել է մինչեւ 9600 – 10000 հազար դոլար, բայց որքան այն կարժենա վաղը՝ դժվար է կանխատեսել: Առավել ևս, որ շատ վերլուծաբաններ կանխատեսում են համաշխարհային ֆինանսատնտեսական նոր ճգնաժամ։ Սակայն, քանի դեռ կոնյունկտուրան մեզ համար բարենպաստ է, մենք մտադիր ենք արդեն հաջորդ տարի նոր ներդրումային ծրագիր սկսել եւ շարունակել զարգանալ։

 

Այժմ մենք իրականացնում ենք անհրաժեշտ աուդիտ և հետազոտություններ հարստացման բնագավառում և, ընդհանրապես, նախատեսում ենք հաջորդ տարվա ընթացքում փուլ առ փուլ սկսել այս ծրագիրը կյանքի կոչել։ Այն կարող է ձգվել 3-4 տարի:

 

- Ինչպե՞ս կարող է ձեր բոլոր ծրագրերի վրա ազդել արտահանման տուրքերի ժամանակավոր "կոնյունկտուրային" բարձրացման միջոցով Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկություններից "սերուցքը հանելու" կառավարության վերջերս կայացրած որոշումը: Այս առումով կան տարբեր փորձագիտական գնահատականներ՝ դրականից մինչև ամենաբացասականը։ Արդյո՞ք դուք պատրաստվում եք վճարել, եւ արդյո՞ք դա չի խանգարի հաջորդ ներդրումային ծրագրի իրականացմանը:

 

- Իհարկե, կխանգարի, 3-4 տարվա պլաններ իրականացնելու փոխարեն մենք ստիպված կլինենք 10 տարով երկարաձվել։ Օրենքն, ընդհանրապես, հետադարձ ուժ չունի։ Մեր լիցենզային համաձայնագիրն ու խտանյութի մատակարարման պայմանագրերը ավարտվում են 2022 թվականի փետրվարին։ Հետո արդեն կերևա, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի։ Համենայն դեպս, կան այս որոշումը միանգամայն օրինական ձեւով շրջանցելու մի քանի ուղիներ: Եվ այսօր մենք դրանք դիտարկում ենք։

 

Իսկ, ընդհանրապես, մենք, որպես արդյունաբերական ներդրողներ, գետանցի ժամանակ ձիերը փոխելու կողմնակից չենք: Առավել ևս, որ ընկերություններն ունեն և ներդրումային, և պայմանագրային պարտավորություններ կոնտրագենտների հետ, և սոցիալական, և այլ տիպի։ Ուստի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նման կտրուկ շարժումները մեզ, մեղմ ասած, չեն ուրախացնում։

 

- Նրանք ձեզ հետ չե՞ն խորհրդակցել: Կառավարությունը կարծում է, որ խտանյութի 5000 – 5300 դոլար ինքնարժեքը բավականին հարմարավետ է աշխատանքի և արտադրության մեջ ներդրումների համար։

 

- Դուք ակնհայտ հռետորական հարց եք տալիս։ Հանքագործների եւ մետալուրգների միության անդամակցության շրջանակներում ձեռնարկություններն իրենց գնահատականը տվել են այդ որոշմանը եւ այն ուղարկել են վարչապետին, Պետական եկամուտների կոմիտե եւ այլ գերատեսչություններ, սակայն՝ ոչ մի արձագանք: Չէ որ, ինչ վերաբերում է ինքնարժեքին, ապա այն տարբեր արտադրողների մոտ տարբեր է՝ կախված մասշտաբներից, տեխնոլոգիաներից, ծավալներից։ Պատրաստի արտադրանքի ինքնարժեքը կարող է փոխվել արտադրական ծախսերի ծավալից: Արտադրանքի ինքնարժեքի վրա ազդում է նաեւ պարբերական գնաճը։ Խոսել Ճյուղի  արձանագրվաած 5300 դոլարի մասին՝ դա խիստ չափազանցված թիվ է, քանի որ մեզ չի կարելի համեմատել նույն Զանգեզուրի կոմբինատի հետ, որտեղ արտադրության ծավալները 5-6 անգամ գերազանցում են մերը, եւ հարստացման տեխնոլոգիան ավելի ժամանակակից է՝ մինչեւ 85-86 տոկոս։ Բացի այդ, չի կարելի հաշվի չառնել, որ երբ համաշխարհային շուկաներում գները ցածր մակարդակի վրա էին, մենք ներդնում էինք արդիականացման մեջ, ստանձնում էինք էական վարկային պարտավորություններ, հույս ունենալով, որ գների կոնյունկտուրան կփոխվի, և կկարողանանք սկսել դրանց գծով վճարել։ Այնպես որ, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես մտածում են կառավարությունում։ Հայտնի է, որ, մտնելով այլ երկիր ներդրումներով, պետք է հասկանալ խաղի տեղական կանոնները: Հայաստանում, ցավոք, խաղի կանոնները փոխվում են հընթացս։ Այդպես չպետք է լինի։

 

- Դուք նաև սոցիալական պարտավորություններ ունե՞ք:

 

- Մենք ունենք դեռ մոտ 40 տարի բաց մշակման համար հաստատված պաշարներ։ Իսկ դա նշանակում է, որ Ագարակն ու Մեղրին, որոնց  բնակիչներից շատերն աշխատում են մեր ընկերությունում, կարող են չանհանգստանալ, մանավանդ, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ոչ միայն արտոնագրման համաձայնագրով ամրագրված մեր սոցիալական պարտավորություններին, այլ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում ջանում ենք օգնել տեղական իշխանություններին։ 12 տարվա աշխատանքի ընթացքում բյուջե ենք վճարել ավելի քան 135 մլն դոլարի հարկեր՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Իսկ ահա միայն վերջին երեք տարիների ընթացքում, ի լրումն սոցիալական պարտավորությունների, մենք Մեղրիի տարածաշրջանի ենթակառուցվածքներում ներդրել ենք լրացուցիչ ավելի քան կես միլիոն դոլար։ Դա աջակցություն է ենթակառուցվածքային նախագծերին. կոմունալ տնտեսություն, ասֆալտապատում, քաղաքի գիշերային լուսավորություն մեր հաշվեկշռում, մասնակցություն տարբեր սոցիալական և բարեգործական ծրագրերի։

 

Ավարտված ներդրումային ծրագրի շրջանակներում մենք լուծեցինք բնապահպանական կարևոր խնդիր ՝ ապահովեցինք մեր կոմբինատի ջրամատակարարման շրջանառու փակ ցիկլը ։ Դրանով իսկ մենք 30 տոկոսով խնայելու ենք ջրային ռեսուրսները, իսկ մյուս կողմից ապահովում ենք անդրսահմանային Արաքս գետի էկոլոգիական պաշտպանությունը։ Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում էլ բոլոր բնապահպանական նորմերը մեզ մոտ եղել են օրենսդրական պահանջների շրջանակներում։ Ամեն դեպքում, մենք նվազագույնի ենք հասցնում շրջակա միջավայրի վրա կոմբինատի էկոլոգիական ներգործության ռիսկերը:

- Շնորհակալություն Ձեզ հետաքրքիր զրույցի համար: Եվ Ձեր սթրեսակայունությունը բարձր մակարդակի վրա պահեք, բացառված չէ, որ այդ որակը Ձեզ դեռ շատ անգամներ պետք կգա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Գևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշըԳևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշը
Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվըՀայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվը
IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծըIDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը
Մխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամՄխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամ
Էկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլարԷկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլար
Սրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-երՍրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-եր
ԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարարԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կապի օպերատորները 2025թ. 9 ամսում պետբյուջե են վճարել 80.4 մլն դոլարՀայաստանի կապի օպերատորները 2025թ. 9 ամսում պետբյուջե են վճարել 80.4 մլն դոլար
2026 թվականի հունվարի 1-ից հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները. ֆինանսների նախարար2026 թվականի հունվարի 1-ից հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները. ֆինանսների նախարար
ՌԴ-ում ԵԱՏՄ քաղաքացիների գտնվելու սահմանաչափը հակասում է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի կարգավորումներին. նախարարՌԴ-ում ԵԱՏՄ քաղաքացիների գտնվելու սահմանաչափը հակասում է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի կարգավորումներին. նախարար
Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով   Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով  
Արդյունաբերության հատվածի անկումն արգելակում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճըԱրդյունաբերության հատվածի անկումն արգելակում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
Ֆինանսների նախարարությունը ցանկանում է կրկին ավելացնել արտաքին պարտքի ծավալները երկրի ՀՆԱ - ում. նախարարՖինանսների նախարարությունը ցանկանում է կրկին ավելացնել արտաքին պարտքի ծավալները երկրի ՀՆԱ - ում. նախարար
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ով
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,4%-ի մակարդակում. ֆինանսների նախարարՀայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,4%-ի մակարդակում. ֆինանսների նախարար
Նախարար․ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը կտարածվի երեք տարվա վրաՆախարար․ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը կտարածվի երեք տարվա վրա
Հայաստանում անկանխիկ գործառնություններից 2% հետվճար կհաշվեգրվի․ ՓաշինյանՀայաստանում անկանխիկ գործառնություններից 2% հետվճար կհաշվեգրվի․ Փաշինյան
ՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. ՕվերչուկՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. Օվերչուկ
Արդշինբանկն ամրապնդում է դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակումԱրդշինբանկն ամրապնդում է դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 20-24-ը կրճատվել են և դոլարային, և ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 20-24-ը կրճատվել են և դոլարային, և ռուբլով գործարքները
Հայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոցՀայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոց
ԱԺ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունն առաջարկել է մի շարք ուղղումներ, որոնցով էապես պարզեցվում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը
ԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավորԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավոր
Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձըԿոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձը
"Միասնության թևեր". հացահատիկի տարանցումն Ադրբեջանի տարածքով կհանգեցնի Հայաստանի կախվածության տարածաշրջանային կենտրոններից
Իդրամը հայտարարում է աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում համագործակցության մասինԻդրամը հայտարարում է աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում համագործակցության մասին
Հանրային ներդրումային կոմիտե հավանություն է տվել 5 ջրամբարների կառուցման նախագծերին՝ շուրջ 110 մլն դոլար արժողությամբՀանրային ներդրումային կոմիտե հավանություն է տվել 5 ջրամբարների կառուցման նախագծերին՝ շուրջ 110 մլն դոլար արժողությամբ
Հայկ Ալոյան. Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագծի արժեքն ավելացել է մինչև 750 մլն դոլարՀայկ Ալոյան. Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագծի արժեքն ավելացել է մինչև 750 մլն դոլար
IDsalary փաթեթը՝ հարմարավետ ու շահավետ գործիքIDsalary փաթեթը՝ հարմարավետ ու շահավետ գործիք
ԱրարատԲանկը՝ «Թէատրոն» փառատոնի ֆինանսական գործընկերԱրարատԲանկը՝ «Թէատրոն» փառատոնի ֆինանսական գործընկեր
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Հայ արտադրողը լիակատար իրավունք ունի օգտագործել Հայ արտադրողը լիակատար իրավունք ունի օգտագործել "կոնյակ" բառը. Հայաստանի նախկին վարչաապետ
Փորձագետ․ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների զսպումը կրում է խիստ ժամանակավոր բնույթՓորձագետ․ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների զսպումը կրում է խիստ ժամանակավոր բնույթ
Հայաստանի իշխանությունները երկարաձգել են կոնյակի սպիրտ արտահանողներին աջակցության ծրագիրըՀայաստանի իշխանությունները երկարաձգել են կոնյակի սպիրտ արտահանողներին աջակցության ծրագիրը
Կոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկելԿոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկել
Դուբայի առևտրի պալատը Երևանում գործարար համաժողով կկազմակերպի ՝ Հայաստանի հետ ներդրումային համագործակցությունն ամրապնդելու համարԴուբայի առևտրի պալատը Երևանում գործարար համաժողով կկազմակերպի ՝ Հայաստանի հետ ներդրումային համագործակցությունն ամրապնդելու համար
Մխիթար Հայրապետյան․ Կիբեռանվտանգությունն այսօր դարձել է ազգային անվտանգության, հանրային վստահության և թվային կառավարման հիմնաքարըՄխիթար Հայրապետյան․ Կիբեռանվտանգությունն այսօր դարձել է ազգային անվտանգության, հանրային վստահության և թվային կառավարման հիմնաքարը
Evocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-իցEvocabank-ը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլար OPEC-ից
Փաշինյան. բնության մեջ չի կարող լինել Փաշինյան. բնության մեջ չի կարող լինել "հայկական կոնյակ", ինչպես և՝ Դիլիջանի "Ջերմուկ"
Փաշինյան․ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 222 հազար աշխատատեղՓաշինյան․ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 222 հազար աշխատատեղ
Հայաստանը շուրջ 2 մլն դոլար կուղղի ՎԶԵԲ-ի կանոնադրական կապիտալի ավելացմանըՀայաստանը շուրջ 2 մլն դոլար կուղղի ՎԶԵԲ-ի կանոնադրական կապիտալի ավելացմանը
Վարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովՎարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ԱԶԲ ներկայացուցիչներին ծանոթացրել է երկրի սոցիալական պաշտպանության բնագավառի առաջնահերթություններինՀայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ԱԶԲ ներկայացուցիչներին ծանոթացրել է երկրի սոցիալական պաշտպանության բնագավառի առաջնահերթություններին
Կոնվերս Բանկը BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակակիրն էԿոնվերս Բանկը BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակակիրն է
«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով«Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով
Երևանում տեղի կունենա Tourism Talks միջազգային զբոսաշրջային համաժողովըԵրևանում տեղի կունենա Tourism Talks միջազգային զբոսաշրջային համաժողովը
Հայաստան է ժամանել ավստրիական գործարար պատվիրակությունՀայաստան է ժամանել ավստրիական գործարար պատվիրակություն
Քաղաքագետ․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա կախվածության ադրբեջանական և թուրքական շուկաներիցՔաղաքագետ․ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա կախվածության ադրբեջանական և թուրքական շուկաներից
Ֆինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետՖինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետ
Կոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն էԿոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն է
Էկոնոմիկայի նախարար․ Ակտաու-Բաքու երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակըԷկոնոմիկայի նախարար․ Ակտաու-Բաքու երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը
Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում կկիրառի վերահսկողության հատուկ պաշտպանական մեխանիզմներՀայաստանը ԵԱՏՄ շրջանակներում կկիրառի վերահսկողության հատուկ պաշտպանական մեխանիզմներ
Team-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանըTeam-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
Հայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման օգտինՀայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության զարգացման օգտին
Հայաստանի բանկերի ակտիվ վարկային քաղաքականությունը պահպանում է շահույթի երկնիշ աճըՀայաստանի բանկերի ակտիվ վարկային քաղաքականությունը պահպանում է շահույթի երկնիշ աճը
Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ ՀակոբյանինՊարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին
Team Europe-ը շարունակում է աջակցել Սյունիքի մարզի կայուն զարգացմանըTeam Europe-ը շարունակում է աջակցել Սյունիքի մարզի կայուն զարգացմանը
«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով
Բեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտԲեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
28.10.2025
RUB4.78-0.03
USD382.780.08
EUR446.440.94
GBP509.98-0.66
CAD273.51-0.26
JPY25.200.15
CNY53.920.05
CHF482.331.61