Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021 15:15
Նաիրա Բադալյան

2025 թվականին Հայաստանը շուրջ 1,4 մլրդ դոլար կուղղորդի  ՀՀ կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը

2025 թվականին Հայաստանը շուրջ 1,4 մլրդ դոլար կուղղորդի  ՀՀ կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը

Արմինֆո. 2025 թվականին Հայաստանը պետք է շուրջ 1,4 մլրդ դոլար ուղղորդի 2021 թվականի օգոստոսի վերջին ձևավորված կառավարական պարտքի (առանց ՀՀ ԿԲ պարտքի) մարմանն ու սպասարկմանը: Այդ մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները:

 

Ըստ ներկայացված տվյալների, ՀՀ պետական պարտքը 2020 թվականի դեկտեմբերի 31–ին ձևավորված 7 մլրդ 968,5 մլն դոլարից աավելացել է  մոտ 990 մլն դոլարով, ս.թ. օգոստոսի 31-ին հասնելով 8 մլրդ 953 մլն դոլարի: 2020 թվականի վերջի համեմատ ցուցանիշն աճել է 6,09% - ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ' մոտ 19,6%-ով: Մինչդեռ, ընթացիկ տարվա պետբյուջեի հիմքում ընկած կանխատեսումների համաձայն, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարական պարտքը ծրագրվում էր 4,522 մլրդ դրամի կամ 8,551 մլրդ դոլարի չափով՝ ՀՆԱ-ի 66%:

 

2021 թվականի հունվար-օգոստոսին կառավարության պարտքը 7 մլրդ 508.5 մլն դոլարից (մինչեւ 2020 թվականի վերջը) աճել է մինչեւ 8 մլրդ 485 մլն դոլար՝ մոտավորապես 976 մլն դոլարով կամ 6,71 տոկոսով: Արտաքին պարտքը (Հայաստանի պարտքային պարտավորությունները միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների հանդեպ, եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները) 5 մլրդ 599.5 մլն դոլարից մինչեւ 6 մլրդ 185.1 մլն դոլար ՝ 586 մլն դոլարի չափով: Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվարի 26-ին Հայաստանը միջազգային ներդրողների շրջանում տեղաբաշխել է 750 մլն դոլարի 10-ամյա պարտքային արժեթղթերի 4-րդ թողարկումը: 4-րդ թողարկման պարտատոմսերի սահմանված տարեկան եկամտաբերությունը 3-րդ թողարկման եկամտաբերությունից ցածր է եղել. 3,875% ՝ 4,625% - ի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում ներքին պարտքը  1 մլրդ

909.0 մլն դոլարից ավելացել է մոտ 391 մլն-ով ՝ մինչև 2 մլրդ 299.8 մլն դոլար: ԿԲ պարտքը կազմել է 468 մլն դոլար (495.5 մլն դոլարից անցյալ տարվա վերջին կրճատվել է 3.95% - ով):

 

Ներկայումս կառավարության պարտքի կառուցվածքում 75,6 տոկոսը կազմում են արտարժույթով պարտքային պարտավորությունները:

 

Մինչդեռ, գրեթե 28 տարվա պատմության ընթացքում (Հայաստանի անկախացումից ի վեր) ՀՀ-ն ներգրավել է շուրջ 6,8 մլրդ դոլարի փոխառություններ, իսկ վերջին երեք տարիների ընթացքում "կարողացել է" գրեթե 2 մլրդ 100 մլն դոլարով ավելացնել պետական պարտքը: 2017 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հասել է 6,774 մլրդ դոլարի նշագծին, իսկ նոր կառավարության ձեւավորման պահին ՝ 2018 թվականի ապրիլի վերջին, այդ ցուցանիշը կազմել է 6, 867 մլրդ դոլար: 2018 թվականի արդյունքներով պետական պարտքն աավելացել է մինչեւ 6, 992 մլրդ դոլար, 2019թ.՝ մինչեւ 7, 321 մլրդ դոլար: Արդեն  2020 թվականի վերջին պետական պարտքն աճել է 647 մլն դոլարով՝ մինչեւ 7,968 մլրդ դոլար, որից 7,509 մլրդ դոլարը կառավարության պարտքն է (արտաքին պարտքը ՝ 5,593 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 1,915 մլրդ դոլար):

 

Արդյունքում, եթե 2019 թվականի վերջին ՀՆԱ-ի նկատմամբ կառավարական պարտքի հարաբերակցությունը կազմել է 49,9 տոկոս,ապա 2020 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմամբ կառավարական պարտքի մակարդակը հասել է 63,5 տոկոսի: Այսպիսով, Հայաստանը "դուրս է եկել" հանրապետության հարկաբյուջետային կանոններով սահմանված շրջանակներից, որոնք թույլ են տալիս այդ ցուցանիշի մինչեւ ՀՆԱ-ի  60 տոկոսի աճ։ Ներկայում ՀՆԱ-ի նկատմամբ կառավարական պարտքի հարաբերակցությունը կազմում է 62,3 տոկոս:

 

Պետական պարտքը կայուն է և կառավարելի. հավաստիացրել են Ֆինանսների նախարարությունում

 

Ինչպես Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանը, պարտքային ռիսկերի ամենամյա համալիր ախտորոշումը ցույց է տալիս, որ չնայած ճգնաժամային շրջանում (համավարակ, պատերազմ Արցախում - խմբ.) տեղի ունեցած պարտքային բեռի աճին, ֆինանսական իշխանությունների արձագանքը համարժեք էր ստեղծված պայմաններին: "Ինչպես ցույց են տալիս գնահատականները, պարտքը նախկինի պես գտնվում է կառավարելիության եւ կայունության ոլորտում", - նշել է նա:

 

Օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն էլ, իր հերթին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ պատերազմի եւ համավարակի պայմաններում Հայաստանը կարող էր գնալ ծախսերի զանգվածային կրճատման ճանապարհով, կամ էլ վարել խթանող ֆիսկալ քաղաքականություն, այսինքն, իրականացնել հիմնական ծախսերը՝ բացը լրացնելով վարկային ռեսուրսներով: Կառավարությունը, ըստ նրա, ընտրել է երկրորդ ճանապարհը, քանի որ առաջինը տանում էր ավելի մեծ տնտեսական անկման (2020թ. արդյունքներով Հայաստանը ՀՆԱ-ի անկում է արձանագրել 7,4% - ի չափով - խմբ.)։ Ավելի կարեւոր է այն, թե որքան արդյունավետ եւ որ ուղղություններով են ծախսվել փոխառությունները, կարծում է Պապոյանը, նշելով, որ մեծ գումարներ են ներդրվել հիմնական կապիտալում, ինչը երկարաժամկետ հեռանկարում երկրին տնտեսական աճ է խոստանում եւ, հետեւաբար, պետական պարտքի անցավ սպասարկման ունակություն:

 

Ընդ որում, ըստ Ֆինանսների նախարարության ներկայացուցչի, ՀՀ օրենքով սահմանված շրջանակները շատ ճկուն են. ճգնաժամային պայմաններում թույլ են տալիս որոշակիորեն շեղվել, իսկ վարվող քաղաքականության մեջ մի շարք ճշգրտումներ կատարելուց հետո՝ վերադառնալ նախանշված հուն: Մասնավորապես, առաջիկա 5 տարիների ընթացքում Ֆինանսների նախարարությունը նախատեսում է ոչ միայն վերադառնալ թույլատրելի շրջանակներին, այլեւ հասնել ՀՆԱ-ի 54 տոկոսի նշագծին:

 

Պարտքը վճարմամբ է գեղեցիկ

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, վկայակոչելով կառավարության պարտքի կառավարման 2022-2024 թթ. ռազմավարական ծրագիրը, հենց մինչեւ 2025 թ. պետական պարտքի գծով վճարումների իրականացման պահը, 2024 թ. Հայաստանը նախատեսում է միջազգային շուկայում իրականացնել եվրոպարտատոմսերի հերթական եւ արդեն հինգերորդ տրանշը: Եվրաբոնդերի թողարկումից ստացված միջոցները կօգտագործվեն 2025 թվականի մարման պարտատոմսերի հետ գնման համար:

 

Մինչդեռ, ինչպես վկայում են ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները, մինչեւ 2053 թվականը կառավարության պարտքի մարման եւ սպասարկման ժամանակացույցի համաձայն, Հայաստանի պետական բյուջեին "ամրության ստուգում" է սպասվում ինչպես 2025 թվականին, այնպես էլ 2029թ. - ին եւ 2031թ.-ին: Այն ժամանակ հանրապետության ֆինանսական համակարգը պետք է "վճարի" շուրջ 1,3 մլրդ դոլար:

 

 

Վարկատուները աչքի են ընկնում լավագույն հիշողությամբ.

 

Միայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կառավարության պարտքի գծով տոկոսադրույքների վճարմանն է ուղղորդվել 104,2 մլրդ դրամ։

 

Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է. Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկին եւ Զարգացման միջազգային ասոցիացիային բաժին է ընկնում ՀՀ պետական պարտքի 38,7 տոկոսը: Երկրորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է ՝ 16,9%, երրորդ տեղում է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 7,5%, նրան հետեւում է Եվրասիական զարգացման բանկը՝ 7,1% եւ Եվրոպական ներդրումային բանկը՝ 2,9%:

 

Հայաստանի խոշոր վարկատու երկրների շարքում առաջին տեղում է ՌԴ-ը՝ պետական պարտքի  7,1%,  ԳԴՀ՝  6,1%, Ֆրանսիան՝ 3,2%, Ճապոնիան՝ 4,6%, Չինաստանը՝ 0,5%, իսկ ԱՄՆ՝ ընդամենը 0,3%, Աբու Դաբիի զարգացման բանկը՝ 0,1%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61