Արմինֆո.Արմենալի շուրջ քսան երիտասարդ աշխատակիցներ ներգրավված են ՌուսԱլի "Նոր սերունդ" ծրագրում, որի նպատակը հեռանկարային կադրերի պատրաստման եւ ներուժի բացահայտման համար պայմանների ստեղծումն է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ինհաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից, նշելով, որ ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին անցնել ստաժավորում և հավակնել համապատասխան թափուր հաստիքի:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ յուրաքանչյուր ստաժորի հոգ է տանում փորձառու աշխատող, ով օգնում է ձեռնարկության զարգացման եւ ադապտացման անհատական ծրագրի կազմման եւ իրականացման գործում: Արմենալում "Նոր սերնդի" կորիզը բարձրագույն կրթությամբ հեռանկարային երիտասարդությունն է։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ Գառնիկ Գեւորգյանը նշանակվել է բրիգադիր եւ ընդգրկվել "Ռուսալ բիզնես համակարգ 250" ծրագրում: Արցախի պետական համալսարանի սան Վահե Դանիելյանն աշխատում է սարքավորումների հուսալիության գծով մենեջեր։ Անահիտ Պրուտյանը գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Գ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը: Դիպլոմի հետ միասին նրան հանձնել են աշխատանքային պայմանագիր և հրավիրել վերապատրաստվել տնօրինությունում։
"Նոր Սերունդ "ծրագրի մասնակիցները նորույթ են մտցնում իրենց աշխատանքի տեղամասերում և կարող են մտնել գործարանի կադրային ռեզերվ", - ասել է Արմենալի անձնակազմի գծով տնօրեն Սվետլանա Լևենը:
Նշենք, որ Արմենալ գործարանը 2000 թվականից մտնում է ՌուսԱլ-ի կազմի մեջ եւ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է, ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործման է հանձնվել 1950 թվականին։