Երկուշաբթի, 31 Հունվարի 2022 18:56
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Հունաստանը ուսումնասիրում են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները

Հայաստանն ու Հունաստանը ուսումնասիրում են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները

Արմինֆո.Հունվարի 31-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի գյուղատնտեսության զարգացման և սննդի նախարար Սպիլիոս Լիվանույի հետ:

 

Հունաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, շնորհավորելով դեսպանին Հունաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ Հունաստանում իր առաքելության ընթացքում հայ-հունական երկկողմ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:

 

Դեսպան Տիգրան Մկրտչյանը անդրադարձել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին` ընդգծելով, որ Հայաստանում առկա է ոլորտի առաջընթաց և դրսի շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և իրացման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների հնարավորությունները բավական մեծ են:

 

Նախարարը մեծ ուրախությամբ նշել է, որ ս.թ. հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը քվեարկությամբ վավերացրել 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում, ստորագրված Հայաստանի և Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիրը և հույս հայտնեց, որ այդ պայմանագիրը հանդիսանա կարևորագույն մեկնարկ երկու երկրների առավելագույն համագործակցության հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը առնչվող հարցեր:

 

Դեսպանը վստահեցրել է, որ Հունաստանում իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար: