
Արմինֆո.ԵԱՏՄ-ն ՀՇԿ-ի (Համագործակցության Շանհայի կազմակերպություն) հետ քննարկում է՝ աշխարհում արժութաֆինանսական կարգավորման սկզբունքորեն նոր մոդելի ստեղծման հնարավորությունը:
Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՌԴ արտաքին առևտրի նախկին նախարար Սերգեյ Գլազևը՝ Մոսկվա-Բիշքեկ - Մինսկ - Երևան - Նուր - Սուլթան տեսակամուրջի ժամանակ ։
Նա նշել է, որ սկզբի համար ԵԱՏՄ և "Մեկ գոտի ՝ մեկ ճանապարհ" նախաձեռնության համակցման շրջանակներում, օգտագործելով ՀՇԿ-ի ներուժը, անհրաժեշտ է մշակել թվային ձևաչափով նոր հաշվարկային համաշխարհային արժույթի ընդհանուր մոդել, որը կօգտագործվի բացառապես միջազգային հարաբերություններում: "Այս արժույթը պետք է լինի կայուն, թափանցիկ, արդար, պաշտպանված տարբեր տեսակի պատժամիջոցներից", - ասել է նա:
Նախարարը տեղեկացրել է, որ այդ հարցը կքննարկվի մայիսի 26-ին Եվրասիական տնտեսական համաժողովում:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

