Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2022 15:27
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Բուլղարիան խորացնում են բիզնես կապերը գինեգործության ոլորտում

Հայաստանն ու Բուլղարիան խորացնում են բիզնես կապերը գինեգործության ոլորտում

Արմինֆո. Բուլղարիայի Յամբոլի առևտրաարդյունաբերական պալատը Էնթերփրայզ Արմենիայի  («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) հետ համատեղ իրականացնում է «ԳինուԳործ» ծրագիրը (ENI/2019/411-865 – EU4BCC - ID 1002), որը համակարգվում է EUROCHAMBRES-ի կողմից, ֆինանսավորվում՝  EU4Business ԵՄ նախաձեռնության ներքո: Ծրագրի հիմնական նպատակն է ակտիվացնել առևտրային և համագործակցային կապերը երկու երկրների ՓՄՁ-ների և ԳԾՄ-ների միջև:

 

Ծրագիրը միտված է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև գինու ոլորտում առևտրային կապերի խթանմանը, ոլորտի մրցունակության բարելավմանը, ինչպես նաև երկու երկրների գինեգործների միջև առևտրային կապերի հաստատմանը:

 

Ձեռնարկ «Գինու մարքեթինգ» – սույն ձեռնարկը տրամադրում է օգտակար տեղեկատվություն գինու շուկայավարման վերաբերյալ: Ձեռնարկը ներկայացնում է ոլորտում հաջողված փորձի օրինակներ, ինչպես նաև ուղղորդում է գինու ոլորտի կազմակերպություններին, թե ինչպես հասնեն իրենց՝ առավելագույնս համապատասխանող հաճախորդին: Ձեռնարկը պատրաստված է 3 լեզուներով՝ հայերեն, բուլղարերեն, անգլերեն:

 

Ձեռնարկի տպագիր օրինակը կարող եք գտնել Էնթերփրայզ Արմենիայի գրասենյակում («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ, ՀՀ, Երևան 0010, 5 Մ. Մկրտչյան փ.):   Ձեռնարկի էլեկտրոնային օրինակը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3nZziZQ:

 

Ուղեցույց «Գինու վաճառքը Եվրամիությունում» - սույն ուղեցույցը տրամադրում է համալիր տեղեկատվություն ԵՄ գինեգործական պահանջներին համապատասխանության մակարդակների վերաբերյալ: Այստեղ բերված են գինեգործական արտադրանքի վաճառքի լավ օրինակներ,  ինչպես նաև ներկայացված են գինեգործական ոլորտում ապրանքների մակնշման, ներկայացման և անվտանգության պահանջները: Ուղեցույցը մշակված է հայերեն և անգլերեն լեզուներով:

 

Ուղեցույցի հայերեն տպագիր օրինակը կարող եք գտնել հայաստանյան գործընկերոջ գրասենյակում՝ Էնթերփրայզ Արմենիայի գրասենյակում («Ներդրումների աջակցման կենտրոն», ՀՀ, Երևան 0010, 5 Մ. Մկրտչյան փ.):

 

Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3aBBtQg

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 2.9 մլն լիտր գինի, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 37.6% - ով:

 

Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2021 թվականին Հայաստանը գինու արտահանումն ավելացրել է 17,7 տոկոսով ՝ մինչև ավելի քան 3 մլն լիտր, 2020թ. 5,9 տոկոսով նվազման դիմաց: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Բուլղարիա է առաքվել 9,7 հազար լիտր հայկական գինի՝ տարեկան 64,4 տոկոս աճով, մաքսային արժեքի 2.1 անգամ՝ մինչև 59.5 հազար դոլար աճի դեպքում: