Հինգշաբթի, 4 Օգոստոսի 2022 12:58
Կարինա Մելիքյան

Հայաստանում սննդամթերքը շարունակում է թանկանալ՝ նպատակային շեմից հեռու պահելով գնաճը

Հայաստանում սննդամթերքը շարունակում է թանկանալ՝ նպատակային շեմից հեռու պահելով գնաճը

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2022թ. հուլիսին տարեկան գնաճը կազմել է 9,3% (նախորդ տարվա 8,2% - ից), պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 12,9% և ոչ պարենային ապրանքների գների 8,2% աճի պատճառով, ծառայությունների սակագների 5,7% բարձրացման դեպքում, մինչդեռ, մեկ տարի առաջ (2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ) արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների 13,1-9,6% թանկացում եւ ծառայությունների սակագների 1,8% բարձրացում: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

2022թ. հունվար-հուլիս ամիսներին սպառողական շուկայում գնաճը բարձրացել է մինչեւ 4,9 տոկոս (մեկ տարի առաջ 3,3 տոկոսից), ինչը հրահրված էր պարենային ապրանքների 4,7 տոկոսով, ոչ պարենային ապրանքների 5,1 տոկոսով թանկացմամբ եւ ծառայությունների սակագների 4,9 տոկոսով բարձրացմամբ: Որպես համեմատություն նշենք, որ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին պարենային ապրանքները թանկացել են 4,4 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 4,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներինը բարձրացե են 1,1 տոկոսով ։ Վիճակագրական տվյալների համաձայն,  2022թ.հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0,7 տոկոս՝ մեկ տարի առաջ 0,5 տոկոս աճի դիմաց:

 

Տարեկան կտրվածքով (2022թ. հունվար-հուլիս՝ 2021թ. հունվար-հուլիս) սպառողական շուկայում գնաճը կազմել է 8,3% (մեկ տարի առաջ 6,1% գնաճի դիմաց), ինչին նպաստել են պարենային եւ ոչ պարենային ապրանքների գրեթե նույնքան թանկացումները՝ 13,1 տոկոսով եւ 6,4 տոկոսով, եւ ծառայությունների սակագների 3,9 տոկոս աճը, մինչդեռ,  2021 թվականի հունվար - հուլիսին 2020թ. հունվար-հուլիսի համեմատ արձանագրվել է պարենային եւ ոչ պարենային ապրանքների գների, համապատասխանաբար, 8,5 եւ 8,2 տոկոսով բարձրացում ՝ ծառայությունների սակագների 1,9 տոկոսով բարձրացման դեպքում:

 

Միայն 2022թ. հուլիսին արձանագրվել է 1.4% գնանկում (ս. թ. հունիսին գնաճային 0.3%-ի և 2021թ. հուլիսին գնանկման 0.5%-ի դիմաց), որը պայմանավորված էր պարենային ապրանքների 3.9% էժանացմամբ (2021թ. հուլիսին 1,2% անկման դիմաց), ոչ պարենային ապրանքների 0,5% թանկացման (2021թ. հուլիսին գրանցված 0,2% անկման դիմաց) և ծառայությունների սակագների 0,5% բարձրացման դեպքում (2021թ. հուլիսին գրանցված 0,1% աճի դիմաց): Երեւանում սպառողական գները 2021 թվականի հուլիսին նվազել են 1,3 տոկոսով ՝ 2021 թվականի հուլիսին գրանցված 0,6 տոկոս անկման դիմաց:

 

Բանջարեղենը տարեկան կտրվածքով (2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ) էժանացել է 0,9% - ով (մեկ տարի առաջ գների 53,1%  բարձրացումից հետո), իսկ միայն հուլիս ամսին՝ 33,7% - ով, այն դեպքում, երբ նախորդ տարի դիտվել է բանջարեղենի  53,1% տարեկան թանկացում՝ հուլիսյան 2,5% էժանացուման դեպքում: Միրգը, ընդհակառակը, տարեկան կտրվածքով թանկացել է 21,7 տոկոսով, հուլիսին 8,9 տոկոսով էժանացման դեպքում, մինչդեռ, անցյալ տարի էժանացել է եւ տարեկան, եւ ամսական կտրվածքով, համապատասխանաբար 11,8 եւ 13 տոկոսով: Ընդհանուր առմամբ, բանջարեղենի եւ մրգերի գների միջին կշռված անկումը 2022թ. հուլիսին կազմել է 23,78%, եւ սննդամթերքի այդ խումբը, պարենային զամբյուղում ունենալով 8,1% տեսակարար կշիռ, սպառողական գների վրա ունեցել է 1,97%-ոց բացասական ազդեցություն:

 

Տարեկան կտրվածքով  ոսպը թանկացել է 31,8 տոկոսով, հնդկաձավարը՝ 28,6 տոկոսով, բրինձը՝ 12,7 տոկոսով եւ լոբին՝ 3,2 տոկոսով, ընդ որում, հուլիսին էժանանալով 0,5 - 1,4 տոկոսով:

 

Շաքարն ու շաքարավազը տարեկան կտրվածքով թանկացել են 7,5 տոկոսով (նախորդ տարի ՝ 39,4 տոկոսով), իսկ միայն հուլիսին էժանացել են 1,6 տոկոսով:

 

Ալյուրը տարեկան կտրվածքով թանկացել է 18 տոկոսով՝ հուլիսին էժանանալովընդամենը 0,5 տոկոսով։

 

Արեւածաղկի բուսական յուղը տարեկան կտրվածքով թանկացել է 0,4 տոկոսով, իսկ կարագը՝ 2,5 տոկոսով՝ հուլիսն էժանանալով, համապատասխանաբար, 3,7 եւ 1,8 տոկոսով:

 

Հացն ու մակարոնեղենը տարեկան կտրվածքով թանկացել են, համապատասխանաբար, 21,2% - ով և 31,3%-ով ՝ հուլիսին թանկանալով 1,2-1,5% - ով։

 

Խոզի միսը եւ տավարի միսը տարեկան կտրվածքով թանկացել են, համապատասխանաբար,  7,1% եւ 20%-ով՝ հուլիսին դրանց գների միանման բարձրացման դեպքում՝ 3,7%-ով:

 

Պանիրները տարեկան կտրվածքով թանկացել են 26,2 տոկոսով, հուլիսին՝ 1 տոկոսով։

 

Հավկիթը տարեկան կտրվածքով էժանացել է 20,1 տոկոսով, ընդ որում, հուլիսին թանկացել է 2,7 տոկոսով։

 

Ձուկը եւ ծովամթերքը տարեկան կտրվածքով թանկացել են 8,3 տոկոսով՝ հուլիսին էժանանալով միայն 0,2% - ով:

 

Գինին, գարեջուրը, օղին տարեկան կտրվածքով թանկացել են 1.8-10 տոկոսով, իսկ միայն հուլիսին՝ 0,5-1%: Հանքային կամ աղբյուրի շշալցված ջուրը տարեկան կտրվածքով թանկացել է 8,6 տոկոսով, իսկ միայն հուլիս ամսին՝ 1 տոկոսով։ Իսկ ծխախոտը տարեկան կտրվածքով թանկացել է 9,1% - ով՝ հուլիսին գների 0,1%-ով բարձրացման դեպքում։

 

Սուրճը, թեյը եւ կակաոն տարեկան կտրվածքով թանկացել են 12 տոկոսով, իսկ միայն հուլիս ամսին՝ 0,5 տոկոսով։

 

Ոչ պարենային շուկայում տարեկան կտրվածքով  խիստ թանկացել են հագուստը՝ 11,2% - ով, կոշիկները՝ 10,5% - ով, շինանյութերը՝ 10,9% - ով, մեկանգամյա օգտագործման կենցաղային ապրանքները՝ 10,6% - ով, վառելիքային քսանյութերը՝ 8,3% - ով, կահույքը՝ 8,2% - ով, խոշոր կենցաղային տեխնիկան՝ 8% - ով, սպասքը եւ խոհանոցային պարագաները՝ 7,8%-ով: Եվ այդ բոլոր ապրանքները թանկացել են նաեւ ամսական կտրվածքով, բացառությամբ հագուստի եւ կոշիկի՝ 0,8 - 1,1 տոկոսով աննշան էժանացման։ Տարեկան կտրվածքով էժանացել են միայն ոսկերչական իրերը, այգեգործական գույքը եւ դեղագործական արտադրանքը՝ 6,1 - 0,1 տոկոսով, որոնցից առաջին երկու խմբերը էժանացել են նաեւ հուլիսին՝ 6,1-3,9 տոկոսով, իսկ երրորդը, ընդհակառակը, թանկացել է 1 տոկոսով:

 

Բենզինը հուլիսին թանկացել է 0,8 տոկոսով, իսկ դիզվառելիքը, ընդհակառակը, էժանացել է

0,4% - ով: Ընդ որում, տարեկան կտրվածքով (2022թ. հուլիս - 2021թ. հուլիս) թանկացել են թե բենզինը, թե դիզվառելիքը, համապատասխանաբար, 11,6 եւ 43,2 տոկոսով (նախորդ տարվա 56,8% - ով եւ 43,6% - ով թանկացման դիմաց): Իսկ միայն 2022թ. հունվար-հուլիս ամիսներին դիզվառելիքի գինը բարձրացել է 32,8% - ով, բենզինի ընդամենը 2,9%-ով թանկացման դեպքում, մինչդեռ, 2021թ.հունվար - հուլիս ամիսներին գրեթե հավասարաչափ բարձրացել են թե բենզինի, թե դիզվառելիքի գները, համապատասխանաբար 32,1% - ով և 39,5% - ով։

 

Ինչ վերաբերում է ծառայությունների սակագներին, ապա տարվա կտրվածքով զգալի աճ է գրանցվել հանգստի կազմակերպման համալիր սպասարկման ոլորտներում՝ 24,9%-ով (հուլիսյան 0,2% անկման դեպքում), մարզական և ժամանցային միջոցառումների կազմակերպման ոլորտում՝ 20,5% - ով (հուլիսյան ՝ 5,7%  աճի դեպքում), տրանսպորտի ոլորտում՝ 12,9% - ով (հուլիսյան 1,4%  աճի դեպքում), ծառայությունների ոլորտում՝ 9,2% - ով (հուլիսյան 1,2%  աճի դեպքում), բնակարանային վերանորոգման հատվածում՝ 8,6% - ով (հուլիսի  3,1% աճի դեպքում), փոստային ծառայությունների ոլորտում՝  7% - ով (հուլիսյան անփոփոխության դեպքում), նախադպրոցական եւ տարրական կրթության ոլորտում' 5,1% - ով (հունիսյան անփոփոխության դեպքում): Թանկացել են նաեւ հյուրանոցային բիզնեսի ոլորտի ծառայությունները՝ 5,5 տոկոսով (հուլիսյան 2 տոկոս աճի դեպքում), վարսավիրանոցներում եւ ՍՊԱ սրահներում ՝ 5,1 տոկոսով (հուլիսյան 0,1 տոկոսով աճի դեպքում), իսկ բուժծառայությունները թանկացել են ընդամենը 2,4 տոկոսով (հուլիսյան 0,1 տոկոսով աճի դեպքում): Հագուստի քիմմաքրման եւ վերանորոգման, ինչպես նաեւ հագուստի վարձակալման սրահների ծառայությունները տարեկան կտրվածքով թանկացել են 6,5 տոկոսով, հուլիսյան 1,8 տոկոսով աճի դեպքում, իսկ կոշիկի վերանորոգումը, համապատասխանաբար, թանկացել է տարեկան 8,5 տոկոսով եւ ամսական 6,1 տոկոսով: Ֆինանսական ծառայությունները տարեկան կտրվածքով թանկացել են 11,4 տոկոսով, իսկ միայն հուլիս ամսին՝ 3,6 տոկոսով։

 

Սպառողական շուկայում հուլիսի 1,4% գնանկումն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 2,8% ամրապնդմամբ (2021թ. հուլիսին գնանկումային 0,5% - ի եւ դոլարի նկատմամբ դրամի արժևորմամբ 4,3%): 2022թ. հունվար-հուլիս ամիսներին 4,9% գնաճն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 15,3% արժևորմամբ (մեկ տարի առաջ 3.3% գնաճի և դոլարի նկատմամբ դրամի 5,4% - ով ամրապնդման դիմաց)։ 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է 16,3% - ով ՝ մինչև 411 դրամ/$1՝ 9,3% գնաճի դեպքում (մեկ տարի առաջ 490,90 դր/$1-ի դիմաց, 1,3% արժեզրկմամբ, 8,2% գնաճի դեպքում):

 

Նշենք, որ 2022 թ. գնաճի նպատակային շեմը սահմանվել է 4% (+/-1,5)։ Ըստ ՀՀ ԿԲ-ի 2022 թվականի հունիսյան կանխատեսման ՝ գնաճը սպասվում է 8,5 տոկոսի մակարդակում, ինչը բարձր է ավելի վաղ (մարտին) կանխատեսված 6,6 տոկոսից եւ 2021 թվականին փաստացի արձանագրված 7,7 տոկոսից: Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն, միջնաժամկետ հեռանկարում գնաճը կվերադառնա նպատակային 4%-ի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
23.04.2024
RUB4.18-0.02
USD390.04-1.40
EUR415.63-1.21
GBP481.74-0.75
CAD284.60-0.69
JPY25.20-0.09
CNY53.82-0.22
CHF427.68-1.72