Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022 19:03
Նաիրա Բադալյան

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022թ. արդյունքներով կլինի երկնիշ. տնտեսագետ

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022թ. արդյունքներով կլինի երկնիշ. տնտեսագետ

Արմինֆո.Չնայած սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ Հայաստանի տնտեսության աճը 2022 թվականի արդյունքներով կարող է գրեթե կրկնակի գերազանցել պետական բյուջեում ամրագրված 7 տոկոս ցուցանիշը: Նման կանխատեսում է արել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մենեջմենթի և ձեռներեցության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

 

Նրա խոսքով՝ նման կանխատեսման են հանգեցնում տնտեսությունում առկա միտումները, մասնավորապես, հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության զգալի աճը 13,9 տոկոսի մակարդակում եւ երկիր տեղափոխվող ձեռներեցների եւ կապիտալի ներհոսքի տեմպերի պահպանումը: "Այո, պետք է խոստովանել, որ այդ էական աճը մեծապես պայմանավորված է արտաքին գործոններով ՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ, որի արդյունքում ս. թ. մարտից Հայաստան են ժամանել և շարունակում են ժամանել մեծ թվով բիզնես ռելոկանտներ, ինչը խթանում է կապիտալի զգալի ծավալի ներհոսքը", - ընդգծել է փորձագետը ՝ վկայակոչելով նաև տնտեսական աճ ձևավորվող կառուցվածքը, մասնավորապես, որ 2022թ. հունվար-օգոստոսին ՀՆԱ աճի առյուծի բաժինը պատկկանում էր ծառայությունների ոլորտին՝ 27,1%, և առևտրի ոլորտին՝ 13,6%:

 

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կարող էր իր բացասական ազդեցությունը ունենալ տնտեսության աճի տեմպերի վրա, սակայն, ինչպես կարծում է Խաչատրյանը, ՌԴ քաղաքացիների ներհոսքի տեմպերի սպասվող աճը՝ սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի առնչությամբ, ինչպես նաեւ այն գործոնը, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի կարգավորվի առաջիկա ամիսներին, վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունում դրական ազդակները կպահպանվեն: "Այս փուլում այդ գործոնը գերիշխում է ՀՀ-ում պատերազմի հնարավոր սպառնալիքի նկատմամբ", - նշել է նա:

 

Դրա հետ մեկտեղ, փորձագետի կարծիքով, ՌԴ-ում մասնակի զորահավաքը, որը խոսում է Արեւմուտքի հետ հարաբերություններում լարվածության սրման եւ, որպես արդյունք, ռուսական տնտեսության մեջ ավելի կրիտիկական իրավիճակի մասին, բացասաբար կազդի ինչպես ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալների, այնպես էլ արտաքին առեւտրի ծավալների վրա: "Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում ՌԴ-ին բաժին է ընկնում արտահանման - ներմուծման գրեթե մեկ երրորդը, իսկ ՌԴ-ից փոխանցումները կազմում են շուրջ 45 տոկոս։ Սակայն, քանի որ Ռուսաստանից Հայաստան կապիտալի տեղափոխումն առավելապես հրահրված կլինի զորահավաքից խուսափող ռուսաստանցիների զանգվածային ժամանմամբ, իսկ դա կհանգեցնի առանձին ոլորտներում պահանջարկի ավելացման, ինչը դրականորեն կազդի Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով նրա փոքր ծավալները", - պարզաբանել է տնտեսագետը։

 

Արդյունքում՝ պահանջարկի ավելացումը, իհարկե, կուժեղացնի գնաճային ճնշումը, նշում է փորձագետը։ Բայց, միեւնույն ժամանակ, կնպաստի դրամի արժևորմանը, ինչը կզսպի գնաճային տեմպերը։ Արդյունքում՝ փորձագետի կանխատեսմամբ, 2022թ. վերջին Հայաստանում գնաճը կհասնի 10% մակարդակի՝ գումարած/հանած 1% շեղումով։

 

Եվ, այդուհանդերձ, ինչպես նշել է փորձագետը, Հայաստանի տնտեսության համար ներկայիս "հարմարավետ" միջավայրը, այնուամենայնիվ, ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ աճը ոչ թե ամրապնդված է համակարգային զարգացմամբ եւ ինստիտուցիոնալ տեղաշարժերով, այլ, ընդամենը, պատահական գործոնների զուգադիպության արդյունք է: "Հակամարտության ավարտից հետո Հայաստանը կարող է հայտնվել տրամագծորեն հակառակ իրավիճակում, քանի որ տվյալ ժամանակահատվածը ՀՀ իշխանությունների կողմից չի օգտագործվում պահուստների և "անվտանգության բարձիկների" ձևավորման համար և չի ուղեկցվում առանցքային բարեփոխումներով։ Կառավարությունը միայն կողքից է հետևում արտաքին գործոնների ազդեցության տակ տնտեսության դինամիկային", - նշել է Խաչատրյանը։

 

Ինչպես նշում է տնտեսագետը, ԱՄՆ դոլարի արժեզրկման ֆոնին կառավարությունը չէր կարող հագենալ ուրախությունից, որ դա հանգեցնում է տնտեսության վրա գնաճային ճնշման նվազման։ Մինչդեռ, դա հարվածի տակ դրեց Հայաստանի դոլարային արտահանումը՝ այն դարձնելով անմրցունակ արտաքին շուկաներում։ "Ստացվեց, որ իշխանությունները կարճաժամկետ հեռանկարում գնաճի տեմպերի նվազումը նախընտրել են արտահանման ուղղվածություն ունեցող հատվածի ներուժից երկարաժամկետ հեեեռանկարով, ինչը հղի է խնդիրներով Հայաստանի տնտեսության համար՝ արդեն առաջիկա 1,5-2 տարվա ընթացքում", - նշել է նա։ Մինչդեռ, իշխանությունները պետք է մշակեին դրամի արժեւորումաից առավել տուժած ճյուղերին աջակցության հասցեական մեխանիզմներ:

 

Բացի այդ, ինչպես կարծում է Խաչատրյանը, աճող գնաճի եւ բնակչության գնողունակության նվազման ֆոնին կառավարությունը պետք է մշակեր աջակցության եւ խթանման հասցեական ծրագրեր: "Այո, գնաճը այսօր բնորոշ է ողջ աշխարհին։ Սակայն, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, շատ երկրներ անցկացնում են կենսաթոշակների եւ նպաստների ինդեքսավորում, լրացուցիչ միջոցներն ուղղվում են սոցիալապես խոցելի խմբերին աջակցությանը: Մեր դեպքում ոչ մի նման բան չի արվել։ Իշխանությունները միայն հայտարարել են սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու մասին։ Ակնհայտ է, որ նվազագույն կենսաթոշակի 7% աճը եղանակ չի ստեղծում, եթե հենց երկրի ԿԲ-ը կանխատեսում է 10,3% տարեկան գնաճ", - ասել է Խաչատրյանը։

 

Ընդ որում, տնտեսագետը չի կարծում, թե Հայաստանի կառավարության՝ կենսաթոշակների ու նպաստների ինդեքսավորման եւ աջակցության այլ ծրագրերի իրականացման ցանկության բացակայությունը պայմանավորված է տնտեսության գերտաքացման եւ աճող սոցիալական ծախսերի սպասարկման անհնարինության վախով, որոնք, ներկայիս արտաքին ազդակների բացակայության դեպքում, ապագայում կարող են հանգեցնել բյուջեի դեֆիցիտի եւ պարտքային բեռի կտրուկ ավելացման: "Գործող կառավարությունը 4 տարվա ընթացքում գրեթե կրկնակի ավելացրել է պետական պարտքը, որն այսօր մոտեցել է 10 մլրդ դոլարի նշագծին։ Ընդ որում, գործադիր իշխանությունը, նույնիսկ, չէր էլ մտածում այն մասին, որ, միգուցե, "ձգեն գոտիները", օրինակ, կրճատեն պարգեւավճարներն ու պետական ապարատի պահպանման ծախսերը։ Հետևաբար, անհիմն է խոսել պետական բյուջեի դեֆիցիտի և պետական պարտքի չափերի ավելացման առնչությամբ ներկայիս կառավարության զգուշավորության մասին", - եզրափակել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մենեջմենթի և ձեռներեցության ամբիոնի վարիչը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63