Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2022 12:06
Ալեքսանդր Ավանեսով

Ինչու՞ խոշոր ենթակառուցվածքային նախագծերը տեղից չեն շարժվում. մասնագետի կարծիքը

Ինչու՞ խոշոր ենթակառուցվածքային նախագծերը տեղից չեն շարժվում. մասնագետի կարծիքը

Արմինֆո. Իրանի հետ սահմանային Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման նախագծի իրականացումն արդեն լուրջ կասկածներ է հարուցում։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի էներգետիկ ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը:

 

Նրա խոսքով, չնայած նախագծի շահավետությանը՝ ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, այնուամենայնիվ, այսօր այդ ուղղությամբ ոչ մի ակտիվություն չի դիտվում: Ի սկզբանե նախատեսվում էր, որ կասկադը, որը պետք է բաղկացած լիներ երկու ՀԷԿ-երից (մեկական՝ կողմերից յուրաքանչյուրի տարածքում՝ դերիվացիոն թունելի գործարկմամբ), կկառուցվի իրանական կողմի կողմից, և այդ պատճառով ամբողջ կասկադը պետք է պատկաներ իրանական կողմին՝ մինչև Հայաստանի կողմից շինարարության հետ կապված բոլոր ծախսերի ամբողջական մարումը՝ հարեւան պետություն էլեկտրաէներգիայի մատակարարման միջոցով։ Օբյեկտի շահագործման հանձնումից հետո  15 տարի անց  հայկական կողմում ՀԷԿ-ը պետք է դառնար ՀՀ սեփականություն։ "Այժմ այս ուղղությամբ որևէ ակտիվություն չի նկատվում", - նշել է մասնագետը, հավելելով, որ համանման ճակատագրի կարող են արժանանալ նաև Լոռի-Բերդ և Շնող ՀԷԿ-երի կառուցման նախագծերը։

 

Սարգսյանը նշել է, որ Շնողի և Լոռի-Բերդի ՀԷԿ-ի հարցում առկա են տարընթերցումներ կառավարական շրջանակներում. ոմանք նախագիծը համարում են կարևոր և պնդում են, որ այն ընդգրկվի կառավարության ծրագրում, մյուսները, ընդհակառակը, նշում են այդ օբյեկտների փոխարեն փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման կարևորությունը: "Մեծ հաշվով, այդ երկու նախագծերն էլ տնտեսական տեսանկյունից այնքան էլ շահավետ չեն, բայց էներգետիկ անվտանգության տեսանկյունից դրանք կարող էին դառնալ երկրի էներգետիկ անկախության կարևոր բաղադրիչներ, քանի որ կօգտագործվեր տեղական հումքը, տվյալ դեպքում ՝ ջուրը", - նշել է մասնագետը, հավելելով, որ մյուս հիդրոէլեկտրակայանների համեմատ Շնողի և Լոռի-բերդի ՀԷԿ-երի կառուցումը շատ ավելի թանկ կարժենա։

 

Սարգսյանը կարևորել է ջրակուտակիչ կայանների (ՋԿԿ) կառուցումը։ Նա հիշեցրել է, որ դեռևս խորհրդային տարիներին "Հայհիդրոնախագիծ" ինստիտուտի կողմից մշակվել էր նման կայանի կառուցման նախագիծ, որը պետք է էլեկտրաէներգիա կուտակեր Հայկական ԱԷԿ-ի երրորդ և չորրորդ էներգաբլոկներից, որոնց շինարարությունը նախատեսված էր, իսկ Հրազդանի ՋԷԿ-ի բլոկները 200 ՄՎտ-ից նախատեսվում էր հասցնել 300 ՄՎտ-ի: Այն ժամանակ էլեկտրաէներգիայի կուտակման խնդիրը սկսել է ձեռք բերել արդիականություն: "Հայհիդրոնախագիծ" ինստիտուտի կողմից իրականացվել էին լուրջ ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով ընտրվել են ՋԿԿ-ներիի կառուցման համար տարածքներ, որոնք հաշվի էին առնում ջրամբարներում ջրի կուտակումը վերին և ցածրադիր հարթակներում: Սակայն այդ նախագծերին վիճակված չէր իրականանալ։ Հետագայում, 1998 թվականին ՀՀ Էներգետիկայի ինստիտուտը և "Հայհիդրոնախագիծ" ինստիտուտը և մեկ մասնավոր կազմակերպություն համատեղ ուսումնասիրություններ են անցկացրել, որոնց արդյունքում ընտրվել են հինգ տարածքներ, որտեղ էլ նախատեսվում էր ՋԿԿ-ներիի կառուցումը: Ճիշտ է, այն ժամանակ էկոլոգիական բաղադրիչը չէր դիտարկվում, քանի որ նախատեսվում էր այդ հարցը թողնել համապարփակ լուծման։ Այսօր քննարկվում է մի տարբերակ, ըստ որի, գործող ՀԷԿ-երի կողքին նախատեսվում է պոմպակայանների կառուցում, որոնց օգնությամբ ցածր ջրամբարներից ջուրը կուղարկվի վերին ջրամբարներ: Այս նախագիծը դեռ քննարկման փուլում է, և այդ օբյեկտների կառուցման համար կան բոլոր հիմքերն ու հիմնավորումները, բայց դրա համար անհրաժեշտ է իրականացնել լուրջ հետազոտական աշխատանք ՝ այն հիմնավորելու նպատակով։

 

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքին, ապա, ինչպես ընդգծել է մասնագետը, այդ նախագծի իրականացումը, գործնականում, դադարեցվել է: Այդ ծրագրի առնչությամբ առաջընթաց չկա։ "Խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության մշտական վերահսկողության ներքո, և անհրաժեշտ է վերջապես կողմնորոշվել՝ աշխատանքները կավարտվեն, թե ոչ։ Այսօր երկրում ամենաքննարկվող հարցերից մեկը կապված է այն բանի հետ, թե արդյոք Հայաստանին անհրաժեշտ է նոր ատոմային էներգաբլոկ, թե՝ ոչ։ Իմ խորին համոզմամբ՝ այն անհրաժեշտ է, այլ հրաց է, երբ խոսքը վերաբերում է նոր բլոկի հզորությանը։ Ի սկզբանե, երբ մշակվում էր 1 հազար ՄՎտ հզորությամբ նախագիծը, նկատի էր առնվում, որ նոր էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիայի զգալի մասը պետք է արտահանվեր նոր 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծով",- ասել է մասնագետը։ Նա հավելել է, որ այսօր Հայկական ԱԷԿ-ի ներկայիս էներգաբլոկի հզորությունը կազմում է 400 ՄՎտ, եւ նոր էներգաբլոկի կառուցմամբ պետք է լուծվեր 600 ՄՎտ էլեկտրաէներգիա արտահանելու հարցը: Ավելի վաղ նկատի էր առնվում, որ նոր էլեկտրահաղորդման գիծը կարող էր ծառայել ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին ու Ռուսաստանին, որոնք կարող էին էլեկտրաէներգիայի փոխադարձ փոխհոսքեր իրականացնել։

 

Սարգսյանը հավելել է, որ իր ունեցած տեղեկություններով, նախագծի կապալառու իրանական Sunir ընկերությունում ի հայտ են եկել խնդիրներ Իրանի բանկային համակարգի հետ, ինչն, իր հերթին,  խնդիր է դարձել նախագծի իրականացման ժամանակ, որն անմիջականորեն կապված է Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցների հետ։

 

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 107,9 մլն դոլար, որի 77 տոկոսը պետք է տրամադրի Իրանի արտահանման զարգացման բանկը, իսկ 23 տոկոսը՝ շինարարության կապալառու Sunir ընկերությունը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ զուգահեռաբար պետք է կառուցվեր նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծ, ինչը հնարավորություն կտար ստեղծել "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցք, սակայն երթուղու սխեմայի փոփոխությունը, տարածաշրջանում իրավիճակի զարգացումը մշտապես հետաձգում էին 326,9 մլն եվրո արժողությամբ այդ ծրագրի իրականացումը, որի 10 տոկոսը պետք է դառնար Վրաստանի ներդրման մի մասը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Փոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանըՓոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանը
Մխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունըՄխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերովՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերով
«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից
Հայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունները
Ասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածըԱսիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակում
Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարիՀայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարի
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում էTeam-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
18.04.2024
RUB4.190.00
USD394.07-1.03
EUR420.750.36
GBP491.72-0.42
CAD286.470.33
JPY25.52-0.03
CNY54.44-0.14
CHF433.660.15