Արմինֆո.Հայաստանն ու Իրանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում։ Այդ մասին խոսք է գնացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի եւ ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի հանդիպման ժամանակ:
«Օրերս հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ կարևորել եմ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես, երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։
Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը՝ երկու երկրների միջև արձանագրված առևտրաշրջանառության աճի համատեքստում:
Անդրադարձել ենք ճանապարհային տուրքերի, ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման հարցերին, ինչպես նաև տվյալների էլեկտրոնային փոխանակման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել՝ առկա բոլոր ուղղություններով գոհացնող արդյունքների հասնելու վերաբերյալ», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Բադասյանը։
![]() | 4.90 | 0.02 |
![]() | 384.19 | 0.08 |
![]() | 450.58 | 0.13 |
![]() | 521.65 | -0.74 |
![]() | 281.35 | 0.22 |
![]() | 26.24 | -0.17 |
![]() | 53.54 | 0.00 |
![]() | 481.62 | -0.14 |