Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023 17:28
Կարինա Մելիքյան

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի բանկերը փորձում են վերադառնալ շահույթի կայուն աճի՝ վարկավորման հաշվին

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայաստանի բանկերը փորձում են վերադառնալ շահույթի կայուն աճի՝ վարկավորման հաշվին

Արմինֆո. Հայկական բանկերի շահույթը, որն անցյալ տարի աճել է արտարժութային գործառնությունների խմորիչով, սկսում է խիստ զիջել աճի տեմպերով։ Վարկավորման հաշվին այն կայուն աճի վերադարձնելու փորձերը ցանկալի արդյունքի չեն հասել՝ տնտեսության սուբյեկտներից թույլ ազդակի պատճառով։ Բացի այդ, մանրածախ վարկավորումը, որը շարունակում է աճել արագացված տեմպերով, վտանգում է նույնիսկ շահույթի ներկայիս թույլ արտահայտված աճը, քանի որ հենց այս պորտֆելն է պարունակում բարձր ռիսկային թունավոր վարկերի դոմինանտ, որոնց դուրսգրումը հաշվեկշռից բացասաբար է անդրադառնում ֆինանսական արդյունքի վրա:

 

ԱրմԻնֆո լրատվական ընկերության պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.09.2023 թ. տվյալներով,  Հայաստանի բանկային համակարգում զուտ շահույթի տարեկան աճը կտրուկ դանդաղել է մինչև 11% (նախորդ տարվա 3 անգամ թռիչքից հետո)՝ 2023թ. 9 ամիսների ընթացքում կազմելով 215 մլրդ դրամ ($546.4 մլն)։ Բայց հատկանշական է այն փաստը, որ աճը սկսել է կրկին պահպանվել տոկոսային եկամուտներով, այլ ոչ թե՝ ոչ տոկոսային եկամուտներով, ինչպես դա եղավ ողջ անցյալ տարվա ընթացքում, երբ շահույթը ձևավորվում էր արտարժույթով գործարքների և ռելոկանտների կողմից ակտիվորեն իրականացվող քարտային գործարքների միջոցով: Այդ մասին վկայում է շահույթի մեջ նվազած արտարժութային գործառնությունների մասնաբաժինը՝ մինչև 41% ՝ նախորդ տարվա 65% - ից, ինչը բացարձակ արժեքի  30% - ով  նվազման արդյունք էր (արտարժութային գործառնություններից շահույթ)՝ նաախորդ տարվա 5,3 անգամ աճից հետո։