
Արմինֆո. ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի էներգետիկայի բնագավառին` որպես ներդրումների և տնտեսական աճի շարժիչ ուժ։ Այդ մասին ասվում է USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում:
«Seaside Startup Summit-ի շրջանակում Սևանում մեկնարկեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողովը», որի նպատակն է խթանել մաքուր էներգիան՝ Հայաստանի ձեռներեցների համայնքի իրազեկվածության բարձրացման, նորարարության և ներդրումներին ուղղված համագործակցությունների միջոցով:
Համաժողովի բացմանն ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանն ընդգծել է էներգետիկ անկախության կարևորությունը, ներկայացրել թե ինչպես են մաքուր էներգիան և էլեկտրաէներգիայի ազատականացված շուկան նպաստում դրան և ներդրումային հնարավորություններ ստեղծում ոլորտում։
ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի էներգետիկայի ոլորտի երկարամյա գործընկերն է, որի ձեռքբերումներից է 2022թ. էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը, ինչի արդյունքում թվայնացման, ձեռներեցության և մասնավոր հատվածին աջակցության շնորհիվ վերականգնվող էներգիայի լայնամասշտաբ կիրառման և էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի ընդլայնման հնարավորություններ ստեղծվեցին», - ասվում է հաղորդագրությունում։
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

