Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) մշակել է ոչ ինքնիշխան ֆինանսավորման տվյալների բազա, որտեղ հավաքված են եվրասիական տարածաշրջանի երկրներում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները: Այն ներառում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ավելի քան 1700 նախագիծ՝ եվրասիական տարածաշրջանի 11 պետություններում՝ վերջին 16 տարիների ընթացքում, որոնք մանրամասն ներկայացված են 50+ պարամետրերով։
ԵԱԶԲ-ի նոր վերլուծական նախագիծը ստացել է Non-Sovereign Financing Database (NSF Database) անվանումը: Տվյալների բազան կթարմացվի եռամսյակը մեկ և կարող է օգտագործվել տարածաշրջանում ոչ ինքնիշխան ֆինանսավորման օպերատիվ դիտարկման և վերլուծության համար:
ՄՖԿ-ի ոչ ինքնիշխան ֆինանսավորումը նպատակաուղղված է երկրների և տարածաշրջանների տնտեսական զարգացման խթանմանը: Եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների համար ոչ ինքնիշխան ֆինանսավորման կարևորությունը պայմանավորված է պետական բյուջեի վրա ծանրաբեռնվածության բացակայությամբ, մասնավոր հատվածի զարգացմանն աջակցությամբ և մասնավոր հատվածի լրացուցիչ ռեսուրսների ներգրավմամբ:
ԵԱԶԲ-ի տվյալների բազայում ամփոփված են ՄՖԿ-ի ոչ ինքնիշխան գործառնությունների վերաբերյալ բաց հասանելիության տեղեկությունները, ներառյալ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ), Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), Զարգացման նոր բանկը (ԶՆԲ), Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ), Տնտեսական համագործակցության միջազգային բանկը (ՏՀՄԲ), Միջազգային ներդրումային բանկը (ՄՆԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ):
NSF տվյալների բազան եվրասիական տարածաշրջանի պետությունների կառավարություններին և փորձագիտական հանրությանն ամբողջական պատկերացում է տալիս տարածաշրջանում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ոչ ինքնիշխան ներդրումների մասին: ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովն ընդգծել է գործնական օգուտը. <Բազայից և դաշբորդից օգտվելը շատ հեշտ է: Բազայի հիման վրա կարելի է ձևավորել վերլուծական քաղվածքներ ըստ գործիքների, հատվածների, արժույթների և նախագծերի շատ այլ պարամետրերի: Առանձին հնարավոր է վերլուծել տարածաշրջանում ՄՖԿ-ների կանաչ նախագծերը: Հնարավոր է գնահատել նախագծերի արդյունավետությունը: Բացի այդ, NSF բազայում հավաքվել են 2008 թվականից ի վեր նախագծեր, ինչը նշանակում է, որ կարելի է բացահայտել զարգացման նախագծերի ֆինանսավորման երկարաժամկետ միտումները: Եվ դա արժեքավոր է զարգացման ֆինանսավորման պետական քաղաքականության ձևավորման համար»:
Այս պահին տվյալների բազան ընդգրկում է ՄՖԿ-ների գործառնությունները եվրասիական տարածաշրջանի հետևյալ երկրներում. Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան: Տվյալների բազան պարունակում է տեղեկատվություն 2008-2023թթ. ընկած ժամանակահատվածում այդ երկրներում ՄՖԿ-ների 1712 գործառնությունների: Բազան թույլ է տալիս դասակարգել և որոնել նախագծեր, մասնավորապես, ըստ հետևյալ պարամետրերի. ֆինանսավորում ստացող երկրներ; ՄՖԿ-ների և վարկառուների անվանումները; ֆինանսավորման ճյուղերը; նախագծի իրականացման փուլերը; ֆինանսավորման ծավալները գործառնությունների արժույթներով; նախագծերի արդյունավետությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: ԵԱԶԲ - ի տվյալների բազան օգտակար կլինի. զարգացման ինստիտուտներին՝ տարածաշրջանում գործունեության ընդլայնման ժամանակ; ընկերությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչներին՝ ՄՖԿ - ի հետ փոխգործակցության բարելավման եւ զարգացման ֆինանսավորման պետական քաղաքականության ձեւավորման համար; փորձագետներին եւ ակադեմիական հանրությանը՝ տարածաշրջանում ՄՖԿ-ների գործունեության խորը քանակական վերլուծության համար; լրագրողներին՝ եվրասիական տարածաշրջանի եւ, մասնավորապես, Կենտրոնական Ասիայի վերաբերյալ նյութերի պատրաստման ժամանակ:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) բազմակողմ զարգացման բանկ է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Ավելի քան 18 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեությունում առաջնորդվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման բնագավառի նպատակներով և ESG սկզբունքներով: