
Արմինֆո. Ռուսաստանը գնահատում է Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ փոխշահավետ բազմապլան համագործակցությունը և շահագրգռված է միավորման ամրապնդմանն ուղղված աշխատանքների ակտիվացմամբ: Այդ մասին դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։
"Մենք անկեղծորեն շահագրգռված ենք մեր ինտեգրացիոն միավորման համակողմանի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացմամբ", - ասել Է Պուտինը, հավելելով, որ ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը և շարունակում է ակտիվորեն զարգանալ:
"Եվրասիական միության գործունեությունը նպաստում է առեւտրի եւ ներդրումային փոխանակումների ընդլայնմանը, գործարար կապերի ընդլայնմանը, կոոպերացիոն կապերի խորացմանը, իսկ ամենակարեւորը՝ ինտեգրացիոն փոխգործակցությունն իրական օգուտ է բերում մեր միավորման մասնակիցներից յուրաքանչյուրին, գործնականում օգնում է ապահովել հնգյակի պետությունների եւ, ընդհանուր առմամբ, եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների կայուն աճը", - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
RUB | 4.88 | -0.01 |
USD | 376.94 | -0.63 |
EUR | 446.90 | -1.50 |
GBP | 513.28 | -1.69 |
CAD | 276.80 | -1.48 |
JPY | 24.57 | -0.09 |
CNY | 54.57 | -0.14 |
CHF | 489.85 | -1.71 |

