Երեքշաբթի, 14 Հունվարի 2025 16:26
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայաստանն ու Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը բոլոր ուղղություններով

Նախարար. Հայաստանն ու Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը բոլոր ուղղություններով

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։ Հանդիպմանը մասկացում էին ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։  Նշել է` այս տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում։

Նախարար Խուդաթյանն առանձնակի կարևորել է հատկապես Էներգետիկ և ճանապարհաշինության ոլորտներում առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։