Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է գարնանային զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի տոմսերի ձեռքբերման համար: Մասնավորապես, փետրվարի 22-ից կգործեն 25% զեղչեր գնացքի բոլոր կատեգորիաների տոմսերի համար՝ պլացկարտ, կուպե, ՍՎ։
Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը Երևանից մեկնում է ամսվա զույգ օրերին, Թբիլիսիից՝ կենտ օրերին։ Ուղևորների հարմարավետության համար գնացքն աշխատում է գիշերը։ Երևանից մեկնում է 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին: Ճանապարհորդության ժամանակը տատանվում է 10 ժամից մինչև 10 ժամ 30 րոպե:
Տոմսի արժեքը ներառում է անկողնային պարագաներ, ապահովագրություն և կոմիսիոն վճարներ։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են երթևեկել անվճար, 5-ից 10 տարեկան երեխաների համար գործում է մանկական սակագին: Տոմսերը կարելի է ձեռք բերել Երևան, Արմավիր, Գյումրի, Վանաձոր և Թբիլիսի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ ՀԿԵ ընկերության կայքում www.railway.am.
![]() | 4.63 | -0.01 |
![]() | 392.54 | 0.28 |
![]() | 425.47 | 0.02 |
![]() | 508.14 | 0.05 |
![]() | 273.95 | 1.11 |
![]() | 26.31 | -0.09 |
![]() | 54.14 | -0.02 |
![]() | 445.56 | 0.87 |