
Արմինֆո.Հայաստանը հաղթել է PATWA (Ասիա-Խաղաղօվկիանոսյան զբոսաշրջության ասոցիացիա) միջազգային մրցանակաբաշխության "Արկածային զբոսաշրջություն" անվանակարգում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել միջազգային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի՝ ITB Berlin 2025-ի շրջանակում:
"Հայաստանի համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր մրցանակ, որն ընդգծում է երկրի յուրահատուկ լանդշաֆտները, հարուստ մշակույթը և աճող ներուժը, որպես առաջատար արկածային զբոսաշրջային ուղղություն", - նշել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
Հիշեցնենք, որ PATWA International Awards միջազգային մրցանակը վերջին 20 տարիների ընթացքում ամեն տարի շնորհվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան զբոսաշրջության ասոցիացիայի (PATWA) կողմից՝ մասնավոր անձանց, զբոսաշրջության զարգացմամբ զբաղվող կազմակերպություններին, պետական անձանց, նախարարություններին և այլ ծառայություններ մատուցողներին:
Ինչպես վկայում են Զբոսաշրջության կոմիտեի տվյալները, ընդհանուր առմամբ, Հայաստանի զբոսաշրջիկների թիվը 2024 թվականին կազմել է 2.14 մլն, ինչը 7.4% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։