Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։
ՏԿԵՆ ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանի, Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, օդանավակայանի տնօրինության հետ շրջայց են կատարել տարածքում, ծանոթացել են առկա ենթակառուցվածքներին։ Նախարարին է ներկայացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մինչ այս իրականացրած ներդրումները, ընթացիկ աշխատանքները, օդանավակայանի անվտանգության համակարգերի աշխատանքը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, շրջայցի ընթացքում քննարկվել են օդանավակայանի աշխատանքի հետ կապված հարցեր։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունվարին խոսվում էր այն մասին, որ "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի ղեկավարությունն առաջարկել է իրականացնել 350 մլն դոլարի հնգամյա ներդրումային ծրագիր՝ օդանավակայանը ընդլայնելու համար։ Ծրագիրը թույլ կտա սպասարկել շատ ավելի մեծ թվով ուղևորների և ավելացնել չվերթների ու ուղղությունների քանակը։
Ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերին, Եվրոպայի օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI EUROPE) հաղորդել էր "Զվարթնոց" օդանավակայանի թողունակության ընդլայնման համար 400 մլն եվրո ներդնելու պատրաստակամության մասին։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները 2024 թվականին կրճատվել են 0,4%-ով՝ մինչեւ 5 393.1 հազար մարդ:
![]() | 4.58 | 0.11 |
![]() | 394.04 | -0.69 |
![]() | 428.99 | 0.35 |
![]() | 509.30 | -0.73 |
![]() | 273.52 | -0.90 |
![]() | 26.71 | -0.15 |
![]() | 54.47 | 0.10 |
![]() | 446.66 | -3.38 |