Երկուշաբթի, 18 Օգոստոսի 2025 14:49
Ալինա Հովհաննիսյան

«Դա ես չեմ ասել, դա ասել է Քսենոփոնը». Երևանում կանցկացվի Գարեջրի փառատոն

«Դա ես չեմ ասել, դա ասել է Քսենոփոնը». Երևանում կանցկացվի Գարեջրի փառատոն

Արմինֆո. Օգոստոսի 22-24-ը Երևանում կանցկացվի "Գարեջրի օրեր" փառատոնը՝ Զաքյան փողոցում:

 

Այս տարվա կարգախոսն է "Դա ես չեմ ասել, դա ասել է Քսենոփոնը" արտահայտությունը, քանի որ հին հույն պատմիչ Քսենոփոնի մ.թ. ա. 5-րդ դարի գրառումները ծառայում են որպես հին Հայաստանում գարեջրագործության ավանդույթների առկայության արժեքավոր վկայություն:

 

Փառատոնի այցելուները կկարողանան ոչ միայն համտեսել տեղական և ներմուծվող գարեջուր, այլև հանդիպել պատմական կերպար Քսենոֆոնին, տեղափոխվել Հին Հայաստան՝ զգալու գարեջրագործության պատմության շունչը: Հետաքրքիր ժամանցի համար կազմակերպիչները պատրաստել են նաև 10 թեմատիկ խաղեր՝ այցելուների համար, որոնց շահումը երաշխավորում է փառատոնի գործընկերների կողմից տարաբնույթ նվերներ:

 

«Գարեջրի օրերը» նպաստում են իրադարձային զբոսաշրջության զարգացմանը, տեղական արտադրողների առաջխաղացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը՝ որպես գարեջրագործության հնագույն պատմություն ունեցող երկրի:

 

Փառատոնն անցկացվում է 2021 թվականից և արդեն դարձել է ամառային ամենասպասված և սիրված միջոցառումներից մեկը:

 

«Գարեջրի օրերի» կազմակերպիչներն են "ԷվենտՏուրա" ընկերությունը՝ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 14,9%-ով՝ կազմելով 14,6 մլն լիտր։