
Արմինֆո. 2026 թվականին ՀՀ քննչական կոմիտեի բյուջեն կաճի 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով՝ մինչեւ 19 մլրդ 205,8 մլն դրամ։ Այդ մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը՝ հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի շուրջ նախնական լսումների ժամանակ։
Սիրունյանի խոսքով՝ պետական հատկացումների հիմնական մասը՝ 97,9 տոկոսը կամ 18,8 մլրդ դրամը, ՔԿ-ն կուղղի ընթացիկ ծախսերին, իսկ 400 մլն դրամ (ծախսերի 2,1 տոկոսը) ՝ կապիտալ ծախսերին։
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն, իր հերթին, տեղեկացրել է, որ գերատեսչությունը բյուջեի շրջանակներում իրականացնելու է մեկ հիմնական ծրագիր և 5 միջոցառում: 2025 թվականին միջոցառումների թիվը եղել է 6։ Վերջինիս շրջանակներում նախատեսվում էր կրթաթոշակ մասնագիտական վերապատրաստում անցնող անձանց համար: Այդուհանդերձ, մեկ ծրագրի ֆինանսավորումը Հաջորդ տարի կաճի շուրջ 220 մլն դրամով, ինչը, հիմնականում, պայմանավորված է Պահնորդական ծառայության ներդրմամբ ։
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

