
Արմինֆո. Ղազախական ցորեն փոխադրող գնացքը Ադրբեջանից ուղևորվել է Հայաստան: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, գնացքն արդեն մեկնել է Բալաջարի կայարանից։
Նշվում է, որ բեռնատար շարժակազմը կշարունակի երթևեկել Բալաջարա-Հաջիգաբուլ-Բույուկ-Քյասիկ երթուղով, որտեղից բեռը կհասցվի Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստանի Դալարիկ կայարան: Ավելի վաղ Բալաջարայի երկաթուղային կայարան էր ժամանել 15 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը՝ բեռնված 1048,8 տոննա ցորենով:
"Երեկ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 15 երկաթուղային վագոն ՝ 1048,8 տոննա հացահատիկով։ Բեռը փոխադրվում է Վրաստան, իսկ այնտեղից ՝ Հայաստան", - լրագրողներին հաղորդել է "Ադրբեջանական երկաթուղիներ" ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բախտիյար Հաջիևը։
Նա նաև հաղորդել է ղազախական հացահատիկի՝ Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան փոխադրման մեկնարկի մասին: Նոյեմբերի 5-ին Ղազախստանից Ադրբեջան է ժամանել մոտ 1000 տոննա հացահատիկով բեռնված 15 վագոն: "Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով", - ասել է Հաջիևը:
Հարկ է հավելել, որ ռուսական հացահատիկով բեռնված գնացքն արդեն ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

