
Արմինֆո. Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զրուցել է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ։Ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ դարավոր համագործակցության արդյունքում ձևավորված սերտ համագործակցությունը։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները, երկու երկրների մշակութային հարուստ ժառանգության և զբոսաշրջային մեծ ներուժի վերաբերյալ ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող մի շարք թեմաներ։
Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-սեպտեմբերին Իրանից Հայաստան է այցելել ավելի քան 138 հազար զբոսաշրջիկ, ինչը 1,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Ընդհանուր առմամբ՝ զբոսաշրջային հոսքն աճել է 0,8%-ով՝ մինչեւ 1,734 մլն մարդ։
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

