
Արմինֆո.Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե կատուն այնտեղ չէ: Կոնֆուցիոսին վերագրվող այս աֆորիզմը լիովին հնարավոր է կիրառել հայկական ատոմային էներգետիկայի նկատմամբ։
Երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներով (ՓՄՌ) ատոմակայան կառուցելու որոշման մասին։ Առաջադրված խնդրի լուծման նպատակով, նույնիսկ, ստեղծվել է "Նոր ատոմակայանի կառուցում և շահագործում" փակ բաժնետիրական ընկերությունը, որը պետք է որոշի նոր ատոմակայանի հզորության, ֆինանսավորման աղբյուրների և հետագա շահագործման հարցը:
Սակայն իրավիճակի ողջ պարադոքսն այն է, որ աշխարհում նման ռեակտորներ չկան. դրանք բոլորը կամ նախագծման փուլում են, կամ կառուցման փուլում են, կամ՝ ցանցին միացման փուլում: Ի դեպ, ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացվի մեկ-մեկուկես տարի հետո։
Այսպիսով, ելնելով ատոմային տեխնոլոգիաների շուկայում աշխարհում ստեղծվող իրավիճակից, կարելի է եզրակացնել, որ երկրի իշխանությունները մտադիր են հրաժարվել ռեֆերենտային բլոկների կիրառծման գաղափարից, այսինքն՝ այն բլոկների, որոնք երկար ժամանակ գտնվում են շահագործման մեջ և ապացուցել են իրենց արդյունավետությունը:
ՓՄՌ-ով կայանն ինքնին լավ գաղափար է, քանի որ նման բլոկների սահմանված հզորությունը կազմում է մինչև 300 ՄՎտ, ինչը միանգամայն ընդունելի է Հայաստանի համար ։ Նման երկու ՓՄՌ-ների առկայությունը թույլ կտա երկար տարիներ ապահովել պետության էներգետիկ անվտանգությունը։
ՓՄՌ-ներն աչքի են ընկնում միջուկային վառելիքի ավելի արդյունավետ օգտագործմամբ և ունեն անվտանգության բնութագրեր, որոնք գործում են պասիվ համակարգերի' բնական շրջանառության, կոնվեկցիայի, ձգողականության և ինքնամակափչման հաշվին, ինչը թույլ է տալլիս նվազեցնել վթարի ռիսկը, նաև մի քանի անգամ ավելի էժան է, քան՝ ավանդականը: Դրա հավաքումը նաև թույլ է տալիս արագացնել կառուցման գործընթացը: Գործարանն արտադրում է սարքավորում և մասեր, որոնք հավաքվում են տեղում: Բայց խնդիրը կրկին հանգում է այն բանին, որ, գործնականում, այդ ամենը գոյություն չունի:
Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ամերիկյան տեխնոլոգիաներին։ Նոր ատոմակայանի հարցով Երևանի հետ ակտիվ համագործակցություն սկսելու Վաշինգտոնի նախաձեռնությունն ավելի շատ քաղաքական բնույթ է կրում։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարության Եվրոպայի և Ասիայի հարցերով աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգեն ուղիղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու տարբերակը՝ Ռուսաստանից և Չինաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով:
Մինչդեռ, հենց ԱՄՆ-ում ատոմակայանների մեծ մասը կառուցվել է 1967-1990 թվականներին, ռեակտորների միջին տարիքը կազմում է մոտ 35,6 տարի, իսկ դրանցից մի քանիսը գործում են ավելի քան 50 տարի: "Վոգլ" ատոմակայանի վերջին բլոկները շահագործման են հանձնվել 2023 և 2025 թվականներին, այսինքն ՝ ավելի քան 30 տարի անց։ ԱՄՆ-ում գործում են 93 ատոմային ռեակտորներ՝ 28 նահանգների 54 ատոմակայաններում ։ Այս ցանկում ՓՄՌ-ով ոչ մի ատոմակայան չկա։ Ավելին, ԱՄՆ-ում փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայանի կառուցման առաջին նախագծերից մեկը փակվել է ։ NuScael Power Corp-ը չեղյալ է հայտարարել Յուտա նաահանգում իր մինի-ատոմակայանի կառուցումը՝ ծախսերի կտրուկ աճի պատճառով, ինչը հանգեցրել է սպառողների հետ ընդունելի պայմաններով պայմանագրեր կնքելու անհնարինության: Այդուհանդերձ, ԱՄՆ-ում ՓՄՌ նախագծման և կառուցման աշխատանքները շարունակվում են: Մասնավորապես, Բիլ Գեյթսը ներդրումներ է կատարում միջուկային էներգետիկայում՝ իր Terra Power ընկերության միջոցով, որը զբաղվում է կատարելագործված միջուկային ռեակտորների մշակմամբ, ինչպիսին է "Natrium" ռեակտորը: Մասնավոր ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 1,4 մլրդ դոլարը։
ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ՄԱԿ Էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը նշել է, որ Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ Միացյալ Նահանգների առաջարկը թվում է չհիմնավորված, անցողիկ և զուտ քաղաքական: Առաջիկա 5 տարում ԱՄՆ-ում ՓՄՌ-ով ոչ մի ատոմակայան չի ստեղծվի։ "Թեւ, հարկ է նշել, որ Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարումից հետո այդ աշխատանքներն ինտենսիվացել են։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ատոմային տեխնոլոգիաների լիցենզավորման երկար ընթացակարգը, հազիվ թե մինչև 2036 թվականը ԱՄՆ-ում նման ռեակտոր հայտնվի:
Մյուս կողմից, այսօրվա դրությամբ Ռուսաստանում կան համապատասխան տեխնոլոգիաներ։ Ավելին, "Ռոսատոմ" կոնցեռնը Հայաստանին առաջարկում է ատոմային բլոկների վերաբերյալ առաջարկությունների մի ամբողջ շղթա՝ սկսած ՓՄՌ-ից մինչև իրենց լավ դրսևորած ՎՎԷՌ ռեակտորներով ԱԷԿ։ Այնպես որ, պետք չէ մութ սենյակում սե կատու փնտրել, հատկապես, եթե կատուն այնտեղ չէ", - ընդգծել է փորձագետը՝ մատնանշելով արագ նեյտրոնների հիմքով ՓՄՌ-ով ռուսական ԱԷԿ-ը։ Մարջանյանը նաև հիշեցրել է, որ նույն Ֆրանսիան ատոմային նախագծերը կվերսկսի միայն 2026 թվականի կեսերին։
Նշենք, որ ներկայումս աշխարհում իրապես գործում է միայն երկու ատոմակայան ՝ փոքր մոդուլային ռեակտորներով, և դրանք դեռ չեն հաստատել իրենց արդյունավետությունը, ինչպես ասում են՝ "գետնի վրա": Առավել հայտնի օրինակը չինական "Շիդաովան" ատոմակայանն է՝ ցանցին միացված HTR-PM բարձր ջերմաստիճանի գազով սառեցվող ռեակտորներով։ Գործող են համարվում նաև Ռուսաստանի Պևեկ քաղաքում աշխարհում առաջին լողացող "Ակադեմիկոս Լոմոնոսով" ԱԷԿ-ի երկու ՓՄՌ-ները (յուրաքանչյուրը 35 ՄՎտ հզորությամբ 2 ռեակտոր) և EGP-6 ռեակտորային կայանք: Նախատեսվում է նաև ՓՄՌ հիման վրա նոր ԱԷԿ-ների կառուցում Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններում, ներառյալ Կուրսկի, Կոլայի և Սմոլենսկի ատոմակայանները, ինչպես նաև Չելյաբինսկի մարզում և Կրասնոյարսկի երկրամասում: Այստեղ խոսքը նախագծերի մասին է, այդ թվում ՝ "Պռոռիվ" նախագծի շրջանակներում Բրեստ-ՕԴ-300 ռեակտորով էներգահամալիրը և Չելյաբինսկի մարզում և Կրասնոյարսկում արագ նեյտրոնային ռեակտորներով ԱԷԿ-ները։ Մշակվում է նաև "Շելֆ-Մ" ռեակտորի նախագիծը, որի առաջին գլխամասային նմուշը շահագործման կհանձնվի 2030 թվականին: Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ջանքերով մշակման փուլում է գտնվում ACP100 բազմաֆունկցիոնալ փոքր մոդուլային ռեակտորի նախագիծը, որոնցից առաջինը նախատեսվում է կառուցել "Չանցզյան"ԱԷԿ-ի հարթակում։
Նշենք նաև, որ ներկայումս աշխարհում չկան փոքր մոդուլային ռեակտորներով գործող ատոմակայաններ, այլ մշակման տարբեր փուլերում ընդամենը տասնյակ նախագծեր: Դրանցից մի քանիսն արդեն անցել է նախագծման փուլը եւ պետք է դրվեն փորձարկման շահագործման՝ ընդամենը մի քանի տարի։
Ելնելով վերոգրյալից՝ կարելի է եզրակացնել, որ մինչեւ 2036 թվականը Հայաստանում ոչ մի փոքր բլոկ չի կառուցվի, առաջին հերթին՝ անորոշության պատճառով։ Ամենայն հավանականությամբ, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագիծը մինչև 2040 թվականը կփակվի, իսկ երկրի իշխանությունները կհայտարարեն գործող և կառուցվող արևային էլեկտրակայանների համար կուտակիչ կայաններ կառուցելու իրենց նախընտրության մասին, որոնց ընդհանուր հզորությունը, ինչպես ոչ պատահական արդեն հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մոտենում է երկու ատոմակայանների հզորությունների: Եվ Հայաստանը կդադարի լինել խաղաղ ատոմ ունեցող երկիր ՝ դրանից բխող բոլոր միջազգային, քաղաքական, էներգետիկ, տեխնոլոգիական և այլ հետևանքներով։