
Արմինֆո.Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնի և Հայաստանի տարիներ շարունակ ընթացող համագործակցության շրջանակում հայկական պատվիրակությունը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ մեկնել է Ֆրանսիա։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ։
«Հիշեցնենք, որ այս ամռանը ֆրանսիական կողմն էր այցելել Հայաստան՝ ծանոթանալու հայկական գինեգործական ընկերություններին, ուսումնասիրելու հայկական գինու պատմությունը, գինու զբոսաշրջության ներուժը։
Այժմ Ֆրանսիայում քննարկվում են այս թեմաները, ինչպես նաև հայկական տուրիստական գործակալություններին և գինեգործներին ուղղված հարցաթերթիկներից բխող եզրակացության արդյունքները։
Ֆրանսիացի գործընկերները կներկայացնեն գինեգործության և ազգային էնոտուրիզմի ոլորտային պլանի մեթոդը, էնոտուրիզմի տնտեսական կշիռը ռեգիոնում և ոչ միայն։
Առաջիկա օրերին այցեր կլինեն նաև գինեգործական շրջաններ՝ տեղում ծանոթանալու ֆրանսիական գինու արտադրման առանձնահատկություններին», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 4.7 մլն լիտր գինի, ինչը 36 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից ։ Մաքսային ծառայության տվյալների համաձայն ՝ 2025թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 1.4 մլն լիտր գինի ՝ տարեկան 31.8% անկմամբ։ Ֆրանսիական շուկային բաժին է ընկել է 2,5%:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

