Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025 12:10
Նաիրա Բադալյան

Հայաստանը ՀԲ-ից 96,4 մլն եվրոյի վարկ կներգրավի զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման համար

Հայաստանը ՀԲ-ից 96,4 մլն եվրոյի վարկ կներգրավի զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման համար

Արմինֆո Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ, Համաշխարհային բանկի խումբ) Հայաստանին կտրամադրի 96,4 մլն եվրոյի վարկ: Վարկային համաձայնագրի վավերացման մասին որոշումը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության նոյեմբերի 27-ի նիստում:

 

Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, "Հայաստանի զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագիր" համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ։ Փաստաթղթի համաձայն, ՀՀ համաֆինանսավորումը կկազմի 24,1 մլն եվրո։

 

Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվել 2030թ.օգոստոսի 31-ը, վարկի օգտագործման ժամկետ՝ 2030թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի իրականացումը վստահվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։

 

Ծրագրի նպատակն է ավելացնել ՀՀ զբոսաշրջային ներուժը երկրի մի շարք մարզերի ենթակառուցվածքներում «փափուկ» ներդրումների միջոցով: Մասնավորապես, ծրագիրը կխթանի ընտրված 7 զբոսաշրջային կլաստերների աճը՝ նպաստելով գինու, առողջարանային, արկածային, մշակութաճանաչողական և էկոտուրիզմի զարգացմանը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։

 

Ծրագրի մեկնարկի նախապայմանը Ծրագրի կառավարման կոմիտեի ստեղծումն է, որը կղեկավարի ոլորտը համակարգող փոխվարչապետը: