
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՊԳԿ-ի ներկայացուցիչներ Էրան Ռայզմանին և Սյուզան Մոնսթերմանին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից Հայաստանի Հանրապետությունն ազատ գոտի ճանաչելու գործընթացի ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն կտա կազմել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ՝ ներկայացնելու Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությանը։
Ներկայացվել են ՊԳԿ-ի կողմից հնարավոր աջակցություն ցուցաբերելու գործիքները։ ՊԳԿ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ Կառավարության ձեռնարկած և նախատեսվող քայլերը։
Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ Կառավարությունը շահագրգռված է և պատրաստակամ է աջակցել գործընթացին՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

