Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2025 11:38
Նաիրա Բադալյան

Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար

Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար

Արմինֆո. 2026  թվականի հունվարի 1ից այն բիզնեսները, որոնք նվիրատվություններ կատարեն ԲՈՒՀերին, միջին մասնագիտական կրթական հաստատություններին և դպրոցներին, կարող են 10 անգամ ավելի շատ նվազեցումներ անել հարկերից քան մինչ այդ անում էին։ Այդ մասին հաղորդել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը՝ սոցցանցի իր էջում։

 

«Նվիրատվությունը կարող է լինել սարքավորման լաբորատորիայի ստեղծման, կրթաթոշակների, միասնական ծրագրերի ֆինանսավորման, դրամային տարբերակներով և այլն», - նշել  է նա։

 

Մասնավորապես, հաջորդ տարվանից բիզնեսը, նվիրատվություն կատարելով դպրոցին, քոլեջին կամ ԲՈՒՀ - ին, շահութահարկ վճարելիս կկարողանա տարեկան համախառն հարկային եկամուտը նվազեցնել ներկայիս 0,25%-ից մինչև 2,5%:

 

Արդյունքում՝ Investment Council of Armenia-ի կանխատեսմամբ, առաջիկա երկու տարիներին կրթական համակարգին անհրաժեշտ սարքավորումների, տեխնիկայի և դրամական միջոցների տեսքով նվիրաբերությունները կավելանա 40-45% - ով ։

 

«Փաթեթը մշակվել է ՎԶԵԲ-ի Investment Council of Armenia մեր փորձագիտական թիմի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Շնորհավոր բիզնես համայնքին և կրթական հաստատություններին։ Երկար սպասված փոփոխություն էր», - ամփոփել է Պատվականյանը։