Չորեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2025 15:06
Ալեքսանդր Ավանեսով

ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար

ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար

Արմինֆո.ՀՀ կառավարության 2024թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» №1198-Ն որոշման համաձայն նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ (այսուհետ՝ ընկերություն)։ Այդ մասին ասվում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ ընկերության գործադիր մարմնի ձևավորման գործընթացն իրականացնելու նպատակով հայտարարվում է Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար համապատասխան մասնագետի ներգրավում՝ մինչև Ընկերության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում նշանակումը։

 

«Սկզբնական փուլում նախատեսվում է ձևավորել ընկերության գործադիր մարմին, ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը, ինչպես նաև Ընկերության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:

 

Ընկերության գործառույթները միտված են լինելու Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված համապատասխան կադրերով համալրմանը և վերջիններիս կարողությունների զարգացմանը, որպեսզի մասնագիտական եզրակացություն ներկայացվի ՀՀ կառավարությանը նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:

 

Ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում համապատասխան մասնագետի ներգրավման համար պահանջվող տեղեկատվությունը՝ ստորև

https://mtad.am/pages/announcements», - ասվում է հաղորդագրությունում։