TRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակ
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հոկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջանում անցկացվեց Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը երկրորդ անգամ համախմբեց ոլորտի մասնագետներին՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։

Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. հունվար-օգոստոսին հասել է բարձր երկնիշ աճի
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. հունվար-օգոստոսին զգալիորեն ավելացրել է արտադրության ծավալները՝ տարեկան 43,3%-ով (մեկ տարի առաջվա 7% անկման դիմաց)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկան առավելապես պայմանավորված է գերիշխող հատվածի՝ պղնձի խտանյութի արտադրության միտումի անկումից երկնիշ աճի հասնելով, ինչպես նաև մետալուրգիական ճյուղի մյուս թողարկվող արտադրանքի դինամիկայի բարելավմամբ, բացառությամբ ֆերոմոլիբդենի ծավալների, որոնք շարունակում են նվազել:

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն ստանձնել է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ իր կապի և տեխնոլոգիական ներուժը ներդնելով միջոցառման սահուն և արդյունավետ անցկացման գործում։

Հայ արտադրողները Բեռլինում մասնակցում են բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Հոկտեմբերի 12–14-ը Բեռլինում ընթացող «Bar Convent Berlin» (BCB) բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում Հայաստանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ներկայանում է միասնական ազգային տաղավարով։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչև ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։

«Մենք հաղթահարել ենք ամենաբարդ փուլը և այսօր վստահությամբ ենք նայում ապագային»․ Անատոլի Գոգոտին
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Վերջին վեց տարիների ընթացքում «ԳՊՄ Գոլդ»-ը ստիպված է եղել հաղթահարել լուրջ արտադրական և կազմակերպչական փորձություններ։ Ընկերությունը փոխել է Սոթքի հանքավայրի մշակման ռազմավարությունը՝ անցնելով ստորգետնյա եղանակի, վերակազմավորել է արտադրական գործընթացները և ուժեղացրել անվտանգության ապահովման մոտեցումները։ Այսօր Սոթքի հանքն աշխատում է նախագծային հզորությամբ, իսկ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան վերամշակում է Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերից ստացվող հանքաքարը։ Այն մասին, թե ինչպես է ընկերությանը հաջողվել հաղթահարել տուրբուլենտության շրջանը, ինչ խնդիրներ են այսօր ծառացած  Արարատի կորզման ֆաբրիկայի առջև և որ ուղղություններն են որոշելու «ԳՊՄ Գոլդ»-ի հետագա զարգացումը, պատմել է ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Վիկտորի Գոգոտինը։

Փորձագետ․ Պետք է մտածել, թե ինչու հետխորհրդային մյուս երկրները չեն ձգտում դեպի ԵԱՏՄ
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Ինտեգրացիոն սխեմայի գրավչությունը պետք է նոր անդամների գրավի ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն)։ Հոկտեմբերի 13-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, "Միասին" հասարակական շարժման համակարգող Արամ Սարգսյանը՝ «ԵԱՏՄ-ն փոփոխվող աշխարհում. հետագա ինտեգրման հեռանկարներ և նոր մարտահրավերներ» թեմայով տեսակամրջի ժամանակ։

Քաղաքագետ. Ամուլսարի շահագործումը Հայաստանը վերածում է համաշխարհային տնտեսության հումքային հավելվածի
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Ամուլսարի շահագործումը շատ ավելի մեծ խնդիր է, քան մեկ հանքի շահագործումը, որը Հայաստանը վերածում է համաշխարհային տնտեսության հումքային հավելվածի: Այս մասին հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Աղբյուրներ․ Ռուսական երկաթուղիների ղեկավարը հոկտեմբերի 13-ին կայցելի Երեւան
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը հոկտեմբերի 13-ին կժամանի Երեւան: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Երևանում Բիզնես առաքելության շրջանակներում տեղի է ունեցել Հայաստան ռուսական հրշեջ մեքենաների մատակարարման հարցերով աշխատանքային հանդիպում
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Հոկտեմբերի 12 - ին Երևանում ռուսական ընկերությունների բիզնես առաքելության շրջանակներում տեղի է ունեցել մասնագիտացված աշխատանքային հանդիպում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավարության հետ: Հանդիպումը նվիրված է եղել թվայնացման ոլորտում փոխգործակցության հեռանկարներին և ժամանակակից ռուսական հրշեջ-փրկարարական տեխնիկայի մատակարարումների ընդլայնմանը:

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Մայրաքաղաքի սրտում՝ Մատենադարանին հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում, կհիմնվի կենսաբազմազանության նոր այգի։ IDBank-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հերթական նախագիծն իրականացվում է Մատենադարանի հետ համատեղ, որի շրջանակում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և պայմանագիր։

Հայաստանի և Բելգիայի գործարար համայնքները քննարկել են նոր գործընկերային կապերի ձևավորման հնարավորությունները
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանում Բելգիայի դեսպանության և Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կազմակերպած՝ «Connecting Businesses, Creating Opportunities» («Միավորելով գործարարներին՝ ստեղծում ենք հնարավորություններ») խորագրով գործարար հանդիպմանը։

Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՎԶՄԲ-ի վարկի շուրջ համաձայնագիրը՝ բնակարանային շուկայի զարգացման նպատակով
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կողմից Հայաստանին 240 մլն դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը ՝ Հայաստանի բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի իրականացման համար: Օրենքի նախագիծը խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:

ԿԶԵՀ-ի տարածաշրջանային տնտեսական ամփոփագիր. 2026 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,8%-ով
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.2026 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,8%-ով։ Չնայած ներքին պահանջարկի աստիճանաբար կարգավորմանը՝ երկրի տնտեսությունը կպահպանի կայուն աճի տեմպերը, իսկ հետագա տարիներին գնաճը կմոտենա Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախային մակարդակին: Այդ մասին ասվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հրապարակած նոր տարածաշրջանային տնտեսական ամփոփագրում (աշուն 2026), որը պարունակում է 2026-2029 թվականներին Հայաստանի տնտեսական աճի, գնաճի և այլ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներ։

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Ակբա բանկը գլխամասային նոր գրասենյակ ունի. Իսակով 22/1 հասցեում՝ ավելի քան 14600 քմ տարածքում, կանգնած է յոթհարկանի նորարարական շենքը՝ ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և բնապահպանական բարձր ստանդարտներով։

"Ամուլսար" ոսկու հանքից կարդյունահանվի տարեկան մոտ 210 000 ունցիա ոսկի
 Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Ակնկալվում է, որ "Ամուլսար" ոսկու հանքից կարդյունահանվի տարեկան մոտ 210 000 ունցիա ոսկի: Այդ մասին հաղորդվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախագծի մեկնարկի արարողության ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է "Ամուլսար" ոսկու հանքավայրի շահագործման նախագծի մեկնարկի մասին
 Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. «Ամուլսար» ոսկու հանքավայրի նախագծին առնչվող էպոպեան մոտենում է ավարտին, այսօր տրվում է հանքավայրի շահագործման մեկնարկը: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ "Ամուլսարի" շահագործման գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Հայկական գյուղմթերքն ու հանքային ջուրը կարող են հայտնվել Օմանի շուկայում
 Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայկական գյուղատնտեսական արտադրանքը և հանքային ջուրը կարող են հայտնվել Օմանի շուկայում։ Այդ հարցը քննարկումների առարկա է դարձել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի եւ Օմանի Սուլթանության SABCO Group ընկերությունների խմբի ներկայացուցիչ, խմբի մաս կազմող «Հանքային ջրերի ազգային ընկերություն» գլխավոր տնօրեն Սամիր Ալ-Բալուշիի հանդիպման ընթացքում։

"Իսկ ուր է գնալու Փաշինյանը". Կարապետյանը՝ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի մասին
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Թե արդյոք Հայաստանի իշխանությունները կհամաձայնեն  ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու Ռուսաստանի առաջարկին՝ կախված կլինի այն բանից, թե ով կլինի երկրի իշխանության ղեկին։ Այդ մասին  հոկտեմբերի 9-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26